Facebook   Twitter
 
Մարսիալի՝ «Նյուքասլին» խփած գոլի պատճառով ՄՅՈւ-ն 10 մլն եվրո կվճարի «Մոնակոյին»

Մարսիալի՝ «Նյուքասլին» խփած գոլի պատճառով ՄՅՈւ-ն 10 մլն եվրո կվճարի «Մոնակոյին»

11 Հոկտեմբերի 2018 - 16:53
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ:
Այդ գոլը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար 25-րդն էր «կարմիր սատանաների» կազմում: «France Football»-ը հաղորդում է, որ Մարսիալի 25-րդ գոլի շնորհիվ ակտիվացել է «Մոնակոյի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև 2015 թվականին կնքված պայմանագրի՝ բոնուսային վճարման վերաբերյալ կետը:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» ևս 10 միլիոն եվրո կվճարի «Մոնակոյին»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անտոնի Մարսիալի տրանսֆերի համար «Մոնակոյին» 60 միլիոն եվրո է վճարել:

Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱ-2018. Դավիթ Սաֆարյանը պարտվեց 2:12 հաշվով եւ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից
23 Հոկտեմբերի 2018 - 13:59
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում մրցել է Կուբայի ներկայացուցիչ Ֆրանկլին Մարեն Կաստիլոյի հետ եւ պարտվել է 2:12 հաշվով: Գոտեմարտն ավարտվել է ժամանակից շուտ:
Հայտնի է Բարսելոնա-Ռեալ հանդիպման գլխավոր մրցավարը
23 Հոկտեմբերի 2018 - 12:25
Կայացել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման մրցավարների նշանակումը, հայտնում է «Marca»-ն:
Ծանրորդ Արմեն Գրիգորյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր
23 Հոկտեմբերի 2018 - 11:25
Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Մանջուկիչը չի օգնի «Յուվենտուսին» Մանչեսթերում
23 Հոկտեմբերի 2018 - 11:23
Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը չի կարողանա օգնել Իտալիայի չեմպիոններին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Մանչեսթերում:
Ֆուտբոլի հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում
23 Հոկտեմբերի 2018 - 11:00
Հայ տեսուչներն ու մրցավարները ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը
23 Հոկտեմբերի 2018 - 10:16
«Մանչեսթեր Սիթին» դեռ պատրաստ չէ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, հայտարարել է անգլիական ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ուկրաինայում Դոնեցկի «Շախտյորի» դեմ երրորդ տուրի հանդիպումից առաջ:
Ռոնալդուն՝ «Օլդ Տրաֆորդում»
23 Հոկտեմբերի 2018 - 10:11
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում մեկ խաղի որակազրկումից հետո երրորդ տուրում կմասնակցի իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը:
Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը
23 Հոկտեմբերի 2018 - 09:18
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հոկտեմբերի 23-ին տեղի կունենան երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները:
Պետք չէ «Ռեալին» մեռած համարել. Իսկո
22 Հոկտեմբերի 2018 - 23:42
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ վերջին շրջանի բացասական արդյունքների մեղավորը միայն թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին չէ.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2170
 
Լրահոս`