Facebook   Twitter
 
Այսօր Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը

Այսօր Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը

11 Հոկտեմբերի 2018 - 17:00
Հոկտեմբերի 11-ին Singapore Airlines ավիաընկերությունը սկսում է Սինգապուր-Նյու Յորք ուղղությամբ աշխարհի ամենաերկար, ոչ տարանցիկ կոմերցիոն թռիչքը: Ավելի քան 15 հազար կմ տարածությունն ինքնաթիռը կհաղթահարի առնվազն 19 ժամում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությանը:
Տեղափոխման համար կօգտագործվի Airbus A350-900 ULR-ը, որում բիզնես դասի 67 տեղ կա եւ պրեմիում-էկոնոմ դասի 94 տեղ: Ինքնաթիռում էկոնոմ դաս չկա: Singapore Airlines-ը հաղորդում է, որ թռիչքը գործարկվում է ուղեւորերի պահանջարկի շնորհիվ: Ընկերությունը 2004-ին արդեն իրականացրել էր նման չվերթ , սակայն 2013-ին շատ բարձր գնի պատճառով չեղարկել էր այն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը
19 Դեկտեմբերի 2018 - 16:00
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:
Ինչո՞ւ է իրականում շաքարը վնասակար
19 Դեկտեմբերի 2018 - 15:55
Շաքարը կարող է արգելափակել սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է աղիքային միկրոֆլորայի բազմացման համար, ինչն էլ անհրաժեշտ է նորմալ քաշի եւ առողջության պահպանմանը: Այս մասին զգուշացնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Զինված հարձակում «Էխո Մոսկվի»-ի փոխխմբագրի վրա
19 Դեկտեմբերի 2018 - 15:35
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, ատրճանակով զինված մի տղամարդ հարձակվել է Բունտմանի վրա: Դեպքը տեղի է ունեցել ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի ծննդյան տոնակատարությունից հետո:
Google-ը եւ Facebook-ը տուգանք կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար
19 Դեկտեմբերի 2018 - 15:30
Google-ը եւ Facebook-ը համաձայնել են վճարել ընդհանուր առմամբ 455 հազար դոլար`քաղաքական գովազդի պատվիրատուների մասին տեղեկությունները պահելու կանոնները խախտելու համար:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
19 Դեկտեմբերի 2018 - 15:27
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Կոտայքի, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ուշագրավ տեսագրություն․ Փաշինյանի թիմը՝ նրա նոր խորհրդականի մասին
19 Դեկտեմբերի 2018 - 15:25
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական։ Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։
«Սա ժողովրդավարության հաղթանակ էր». ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
19 Դեկտեմբերի 2018 - 15:22
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ նամակ են հղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նրան շնորհավորելով դեկտեմբերի 9-ին ԱԺ ազատ և ազնիվ արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ, գրում է Asbarez-ը:
Առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
19 Դեկտեմբերի 2018 - 15:20
Հայաստանում 2019-2022 թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծն առաջին անգամ քննարկման է դրվել քաղհասարակության շրջանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16643
 
Լրահոս`