Facebook   Twitter
 
ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա. Էդուարդ Շարմազանով

11 Հոկտեմբերի 2018 - 17:34
«Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։
Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ապա նաև երբ կառավարության ծրագիրն էր հաստատվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, որ եթե ՀՀԿ-ն պետք է համաձայներ վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրել, ինչո՞ւ այսքան ձգձգվեց ինտրիգը և լարվածություն առաջացավ։

Շարմազանովի խոսքով՝ իրենց կռիվը չի եղել ինքնանպատակ թեկնածու առաջադրելը կամ չառաջադրելը։ «Խնդիրը եղել է այն, որ վարչապետը ստանձնել է պարտավորություն նախ հրատապ ընտրություններ չանել, որ էյֆորիան անցնի, ինքը մեկ ամիս առաջ ասել է, որ ընտրությունները կլինեն մայիս-հունիսին,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց,- երկրորդ՝ պետք է Ընտրական օրենսգիրքը նորմալ ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և առանց հապճեպության ընդունենք նորմալ ընտրական օրենսգիրք, եթե ոչ թե ձևի համար ենք ուզում օրենսգիրքը փոխել, այլ որակն ենք ուզում փոխել։ Եվ երրորդ՝ կուսակցությունների մասին օրենքում պետք է փոփոխություններ արվեն։

Վերջինս փաստում է՝ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության նախագիծ, կամ Ընտրական օրենսգրքի քննարկում Ազգային ժողովում չի եղել։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի է ունեցել գիշերային պաշարման արդյունքում։ Հիմա մեկը կասի ճնշում է եղել, մեկը կասի՝ չի եղել, մյուսը կասի՝ իրավաչափ է կամ իրավաչափ չի, դա այդ մարդկանց կարծիքն է։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ գործադիր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, միջամտել է Ազգային ժողովի աշխատանքներին և անցել է իր լիազորությունների շրջանակը։ Սա է խնդիրը, ոչ թե թեկնածու առաջադրել-չառաջադրելը»,-ընդգծեց նա։

Ադրադառնալով ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու առաջադրելուն, Շարմազանովն ասաց՝ եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա, կամ եթե հրաժարական տար, մայիսի 1-ին կամ 8-ին թեկնածու կառաջադրեր։

«Ես բազմիցս ասել եմ, որ կռիվը պաշտոնի ու մանդատի համար չէ։ Մեր պայքարը հանուն է, հանուն նրա, որ Սահմանադրությունը պահպանվի, որ մեր երկրում Ազգային ժողովի, կառավարության և դատական իշխանության գործառույթները, որոնք տարանջատված են Սահմանադրությամբ, պահպանվեն։ Եթե իր համար գերխնդիր է, թե ով կլինի վարչապետ, մեզ համար դա չէ»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը և ավելացրեց՝ իր համար գերնպատակը եղել է այն, որ ամեն ինչ լինի անցնցում՝ առանց Սահմանադրությունը ոտնահարելու, առանց ճնշումների։

«Հիմա եթե 104 պատգամավորն էլ ստորագրեն, որ դեկտեմբերին պատրաստ են, ես պատրաստ չեմ դրա տակ ստորագրել, որովհետև հարցը դեկտեմբերը չէ։ Այն մեթոդները, այն աշխատաոճը, այն գործունեությունը, որ ծավալել է կառավարության ղեկավարը, ինձ համար ընդունելի չեն»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»
22 Հոկտեմբերի 2018 - 18:23
Հոկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին
22 Հոկտեմբերի 2018 - 17:54
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:
«Հիմա ՀՀԿ-ական փոխնախագահները որտե՞ղ են». Արա Բաբլոյանն ու Միքայել Մելքումյանը «կծեցին» իրար
22 Հոկտեմբերի 2018 - 17:53
Քաղաքական բոյկոտը թիմային աշխատելու ձեւերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց չբռնանալ մյուս ուժերի ձևավորած կարծիքին
22 Հոկտեմբերի 2018 - 17:37
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները ՀՔԾ–ում հարցաքննվում են
22 Հոկտեմբերի 2018 - 17:35
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝
ՏԻՄ ընտրություններին պասիվությունը մտորելու տեղիք է տալիս. Արմեն Ռուստամյան
22 Հոկտեմբերի 2018 - 17:10
ՏԻՄ ընտրություններին շատ պասիվ մասնակցություն է եղել, որն իսկապես մտորելու տեղիք է տալիս։ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, ոչ ոք էլ չի գալու, պետք է ժողովրդին հնարավորություն տանք. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:59
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է։ Պարոն Աշոտյանն ասում է՝ սա տոների վերաբերյալ օրենքի փոփոխություն չէ, սա ԸՕ է. պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են, իրենց մոտ տոնական տրամադրություն է ձևավորվել և տոն են արել»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը։
Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ձեռք է տալիս. Աշոտյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:39
Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ձեռք է տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որը քննարկվում է Ազգային ժողովում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4790
 
Լրահոս`
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր