Facebook   Twitter
 
Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

11 Հոկտեմբերի 2018 - 17:38
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:
Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

Խոսելով ներհայաստանյան իրադարձություններից՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության ու բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ներքաղաքական հարցերի շուրջ բոլոր որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում:

Սերգեյ Նեվերովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն ընդլայնվել:

Նա ևս կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել նիստերի անցկացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՌԴ նախագահի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի
19 Հունվարի 2019 - 20:51
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի՝ 2006-ից ի վեր: Ներկայում նրան վստահում է ռուսաստանցիների 33.4 տոկոսը: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին
19 Հունվարի 2019 - 18:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կանցկացնի երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի վերջին: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահի և միջուկային հարցի շուրջ Փհենյանի գլխավոր բանակցողի հանդիպումից հետո հայտարարել է Սպիտակ տունը:
Դաշնակցությունն այն կազմակերպությունն է, որի կարիքն ունի հայ ժողովուրդը
19 Հունվարի 2019 - 17:14
Tert.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանի հետ խոսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց կուսակցության պարտվելու պատճառների և քաղաքական ուժի ծրագրերի մասին:
ԱՄՆ-ից երբևէ ստացված ամենաանհաջող ուղերձը. Երկուշաբթի կքանդեմ, կհավաքեմ տեքստը. Սուրեն Սարգսյան
19 Հունվարի 2019 - 17:05
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դոնալդ Թրամփի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձին.
«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը. Հայտարարություն
19 Հունվարի 2019 - 17:05
«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:
Նարեկ Բաբայանը հերքում է իրեն մարզպետ նշանակելու մասին շրջանառվող լուրերը
19 Հունվարի 2019 - 17:00
Վերջին շրջանում շարունակ լուրեր են պտտվում, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ազատվելու է պաշտոնից և նշանակվելու ՀՀ ոստիկանապետ, իսկ Պողոսյանին այդ պաշտոնում փոխարինելու է նրա տեղակալ, ՔՊ ան­դամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը:
Փարիզում սկսվել է «դեղին բաճկոնների» բողոքի տասներորդ ցույցը
19 Հունվարի 2019 - 16:47
«Դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցների բողոքի տասներորդ ցույցն սկսվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի VII օկրուգում, Ինվալիդների ամրոցի առջեւ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Եթե սխալ են արել, պետք է տղամարդու պես ասեն՝ ժողովուրդ ջան, կներեք, ոչ թե լղոզեն. Գուրգեն Եղիազարյան
19 Հունվարի 2019 - 16:43
Ինչ որ ասվել, խոստացվել է, պետք է կատարվի։ Այս մասին ասել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։
«Հանուն Հրանտի, հանուն արդարության». Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը (լուսանկարներ)
19 Հունվարի 2019 - 16:35
Ստամբուլում րոպեներ առաջ մեկնարկել է պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5055
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն