Facebook   Twitter
 
Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)

Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)

11 Հոկտեմբերի 2018 - 17:42
Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Արայիկ Խանդոյանի ընտանիքին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունը զայրացրել է ազատամարտիկի ընկերներին, գրում է «Հրապարակը»
:
Մանախը՝ Արթուր Այվազյանը, որը կալանավայրում անցկացրած 14 տարիների ընթացքում աչքի է ընկել իր իրավունքների պաշտպանությամբ, դատավորների և դատախազների դեմ պայքարով, մեկնաբանում է․ «Արայիկի ընտանիքը չի կորուստ ունեցել, ամբողջ հայ ազգն է կորուստ ունեցել։ Ամբողջ հայ ազգին եմ ցավակցում։ Էդ տղան 19 տարեկանից իր կյանքը հայրենիքի համար դրած, էս «անտերուդուս» վիճակին, իր առողջությունը թողեց սահմաններին ու բերդերում, հիմա դուք ի՞նչ եք անում։ Եթե էդքան հարգում եք հերոսներին, ինչո՞ւ են մինչև հիմա նրան քաշքշողների պագոնները ուսներին։ Ես գիտեմ՝ ինչ ա նշանակում, երբ որ զինվորականին «միլիցեն» քացով խփում ա։ Գիտե՞ս, էդ վիրավորանքը մարդու ներսից ո՞նց ա ուտում։ Ազգի հերոս տղուն Հայաստանի դատարանում միլիցեքը քացիներով ծեծում են, բա էդ հոգեբանական պա՞հը։ Մենակ ֆիզիկականն են նայում՝ կոտրվածք չունի, էս չունի, էն չունի, բա հոգեբանակա՞նը։ Գիտե՞ս, մարդուն քաղցկեղի պես քայքայում է։ Էդ ծեծողներին ոչ մի մեղադրանք չկա։ Սա բարոյականության հարց է, եթե բարոյականություն լինի, քրեական գործ կհարուցեն, կպատժեն բոլորին։ Գոնե էդ ձևով էս մարդու հարգանքի տուրքը կմատուցեն, գոնե էդ մարդն էն աշխարհում հասկանա, որ իր համար մի բան արվել է», - ասում է Արթուր Այվազյանը։

Նա պատմում է, որ Արայիկ Խանդոյանը չէր կարողանում մոռանալ դատարանում տեղի ունեցած միջադեպը, որը, ըստ Այվազյանի, կարող էր խորացնել նրա սրտի հիվանդությունը։ «Ինքը շատ էր նեղված, որ իրան հարազատների մոտ քաշքշել էին։ Սիրտը տրաքում էր, ասում էր՝ արա, դե սրանց էլ են ասել, որ անեն։ Էդ ներքին մտածմունքը ներսից քայքայեց։ Դատարաններում, բաներում, դուխով էր, բայց էդ դատարանի դեպքը իրա վրա շատ էր ազդել»։

Մանախը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել, որ Խանդոյանն ու ընկերները գնալու են ՊՊԾ գունդ գրավելու, երբ հարցրել է, թե ինչու իրեն էլ չի ներգրավել ՊՊԾ գնդի գրավման «գործողությանը», Խանդոյանը ասել է․ «Ասում ա, էդքան նստել, դուրս ես եկել, ո՞նց քեզ տանեի, բա որ մի բան լիներ, ես ինչ իմանայի, ի՞նչ ա լինելու, ու դու էլի գնայիր նստեի՞ր»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
 
Նմանատիպ նորություններ
Անպայման չէր, որ Կապանում հաղթեր ՔՊ–ի թեկնածուն. Լենա Նազարյան
22 Հոկտեմբերի 2018 - 18:05
Կապանում ՔՊ–ի թեկնածուն պարտվեց, քանի որ մյուս թեկնածուն ավելի մեծ աջակցություն ուներ կապանցիների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Թոխմախի Մհեր» մականվամբ Մհեր Սեդրակյանի տանը
22 Հոկտեմբերի 2018 - 18:04
Հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին
22 Հոկտեմբերի 2018 - 17:54
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:
Նոր նշանակումներ ՀՀ Քննչական կոմիտեում
22 Հոկտեմբերի 2018 - 17:43
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Համարձակ Իվետա Մուկուչյանի հմայիչ կերպարը
22 Հոկտեմբերի 2018 - 17:40
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է:
Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց չբռնանալ մյուս ուժերի ձևավորած կարծիքին
22 Հոկտեմբերի 2018 - 17:37
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները ՀՔԾ–ում հարցաքննվում են
22 Հոկտեմբերի 2018 - 17:35
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14029
 
Լրահոս`
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր