Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենով ելույթը դրական ալիք ստեղծեց ֆրանսախոսների համար. Միկայել Ժան

Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենով ելույթը դրական ալիք ստեղծեց ֆրանսախոսների համար. Միկայել Ժան

11 Հոկտեմբերի 2018 - 17:50
Հայաստանը Ֆրանկոֆոնիայում կարող է լսելի լինել և, հանձինս Ֆրանկոֆոնիայի, ունենալ համերաշխության և աջակցության հարթակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ուզում է իր առաջնորդությունը վարել Ֆրանկոֆոնիայի հսկա կառույցում:

«Հայաստանն իրական կամք է դրսևորել Ֆրանկոֆոնիային անդամակցելու համար: Կազմակերպությունը միավորում է պետություններ և կառավարություններ հինգ աշխարհամասերում: Դուք միացաք ժողովուրդների Ֆրանկոֆոնիային, լուծումների Ֆրանկոֆոնիային: Մենք ունենք լայնածավալ ռազմավարություն՝ տնտեսության և թվային զարգացման հետ կապված»,- ասաց նա:

Միկայել Ժանն ընդգծեց, որ իր համար մեծապես հաճելի էր տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների կոնֆերանսին ելույթ ունենում ֆրանսերենով: «Ես տեսա, թե ինչպիսի հաճույքով էր խոսում այդ լեզվով, և խոստովանում եմ, որ դա շատ դրական ալիք ստեղծեց բոլոր ֆրանսախոսների համար, որոնք ներկա էին այդտեղ: Ես զգում եմ , որ հայերը գիտակցում են, որ ֆրանսերենը նաև լեզու է ինքնաարտահայտվելու և աշխարհի հետ գործակցելու համար»,- հավելեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
22 Հոկտեմբերի 2018 - 18:43
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 18:28
Իմ քաղաքական գնահատականով՝ այսօրվա քվեարկությունը ի ցույց է դրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և առանց դրանց իշխանությունը չի կարողանա որևէ քայլ անել:

Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»
22 Հոկտեմբերի 2018 - 18:23
Հոկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին
22 Հոկտեմբերի 2018 - 17:54
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:
«Հիմա ՀՀԿ-ական փոխնախագահները որտե՞ղ են». Արա Բաբլոյանն ու Միքայել Մելքումյանը «կծեցին» իրար
22 Հոկտեմբերի 2018 - 17:53
Քաղաքական բոյկոտը թիմային աշխատելու ձեւերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց չբռնանալ մյուս ուժերի ձևավորած կարծիքին
22 Հոկտեմբերի 2018 - 17:37
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները ՀՔԾ–ում հարցաքննվում են
22 Հոկտեմբերի 2018 - 17:35
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝
ՏԻՄ ընտրություններին պասիվությունը մտորելու տեղիք է տալիս. Արմեն Ռուստամյան
22 Հոկտեմբերի 2018 - 17:10
ՏԻՄ ընտրություններին շատ պասիվ մասնակցություն է եղել, որն իսկապես մտորելու տեղիք է տալիս։ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, ոչ ոք էլ չի գալու, պետք է ժողովրդին հնարավորություն տանք. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:59
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է։ Պարոն Աշոտյանն ասում է՝ սա տոների վերաբերյալ օրենքի փոփոխություն չէ, սա ԸՕ է. պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են, իրենց մոտ տոնական տրամադրություն է ձևավորվել և տոն են արել»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4790
 
Լրահոս`
 
 
 
 
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր