Facebook   Twitter
 
«Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա 2 տարում, հատակագիծը համաձայնեցված էր Ազնավուրի հետ

«Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա 2 տարում, հատակագիծը համաձայնեցված էր Ազնավուրի հետ

11 Հոկտեմբերի 2018 - 18:00
«Ազնավուր» կենտրոնը վերջնական տեսքի կգա եւ կբացվի 2 տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Կենտրոնի ճարտարապետ Արիս Ադամյանը՝ հավելելով, որ շենքի վերջնական տեսքը համաձայնեցված է եղել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։
«Նրա կենդանության օրոք քննարկվել են բոլոր փոփոխությունները, մենք մի քանի հատակագիծ ենք ցույց տվել, Ազնավուրն է որոշել ճարտարապետական այս տարբերակը»,- նշել է Ադամյանը: Նրա խոսքով, հին շենքում կներկայացվի Շառլ Ազնավուրի կյանքն ու արվեստը. «Ազնավուրը չէր ցանկանում, որ սա լինի սառը թանգարան, նա ցանկանում էր, որ երիտասարդներն այստեղ երգ սովորեն, ձայնագրման արվեստին տիրապետեն։ Նա թանգարան չէր ցանկանում, այդ պատճառով անունը դրեցինք կենտրոն: Շենքի մի հատվածը լինելու է թափանցիկ, որպեսզի երեւա Արարատ լեռը»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին «Ազնավուր» կենտրոն են այցելել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը՝ իրենց տիկնանց հետ: Նրանց դիմավորել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչո՞ւ է իրականում շաքարը վնասակար
19 Դեկտեմբերի 2018 - 15:55
Շաքարը կարող է արգելափակել սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է աղիքային միկրոֆլորայի բազմացման համար, ինչն էլ անհրաժեշտ է նորմալ քաշի եւ առողջության պահպանմանը: Այս մասին զգուշացնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Զինված հարձակում «Էխո Մոսկվի»-ի փոխխմբագրի վրա
19 Դեկտեմբերի 2018 - 15:35
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, ատրճանակով զինված մի տղամարդ հարձակվել է Բունտմանի վրա: Դեպքը տեղի է ունեցել ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի ծննդյան տոնակատարությունից հետո:
Google-ը եւ Facebook-ը տուգանք կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար
19 Դեկտեմբերի 2018 - 15:30
Google-ը եւ Facebook-ը համաձայնել են վճարել ընդհանուր առմամբ 455 հազար դոլար`քաղաքական գովազդի պատվիրատուների մասին տեղեկությունները պահելու կանոնները խախտելու համար:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
19 Դեկտեմբերի 2018 - 15:27
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Կոտայքի, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ուշագրավ տեսագրություն․ Փաշինյանի թիմը՝ նրա նոր խորհրդականի մասին
19 Դեկտեմբերի 2018 - 15:25
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական։ Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։
Առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
19 Դեկտեմբերի 2018 - 15:20
Հայաստանում 2019-2022 թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծն առաջին անգամ քննարկման է դրվել քաղհասարակության շրջանում:
Ոստիկանն ասաց՝ գրի 10 հազար ես գողացել, թե չէ քանոնը կմտցնեմ բերանդ. Հասմիկ Սարգսյան (տեսանյութ)
19 Դեկտեմբերի 2018 - 15:10
Այսօր՝ դեկտեմբերի 19 -ին Հասմիկ Սարսգյանը դատարանում ասաց. «ոստիկանն ասաց՝ գրի 10 հազար ես գողացել, թե չէ քանոնը կմտցնեմ բերանդ»:
Պլանային ջրանջատում Կապանում դեկտեմբերի 20/21-ին
19 Դեկտեմբերի 2018 - 15:07
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16035
 
Լրահոս`