Facebook   Twitter
 
Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան. Մակրոն

Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան. Մակրոն

11 Հոկտեմբերի 2018 - 18:01
Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ. վաղեմի հիշողության պահապան Արարատ լեռան, որ ոչ մի սահման երբեւիցե չի կարող ջնջել, նրա հավերժական ձյուների, Նոյան տապանի երազների հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել։

Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, թե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։

Անցնող շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում։ մենք նրան շնորհակալություն հայտնեցինք։ Մենք այսօր այստեղ ենք հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը։ Իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս։

Նրա պայքարը նախ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ, դիմակայելու պատմության վերքերին, եւ որ հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որ առաջ է տանում հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված։

Եթե այստեղ ներգաղթյալի որդին հերոս է, ապա նախ որովհետեւ 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո երդվեց իր երկրի առջեւ, որ նրա տարվա եղանակները նորից կերգեն եւ նրա զավակներն ավելի ուժեղ կկառուցեն։ Նա հավատարիմ մնաց այս խոստմանը։ Շնորհիվ նրա գործունեության երեխաներ գնացին դպրոց, ընտանիքներ մի քանի ժամով լույս ունեցան, ենթակառուցվածքներ վերակառուցվեցին։ Հայաստանը ոտքի կանգնեց, մնաց ուժեղ իր իսկ շնորհիվ եւ շնորհիվ նրա։

Այսօր Ազնավուր հիմնադրամը Նիկոլայի ու Կրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այս հանձնառությունը Հայաստանի զավակների համար։

Իսկ Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան, կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ պայմաններում։

Եկել եմ մի կարեւոր միջոցառման համար, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է։ Այս 2018-ին, որը հավերժ կմնա ՀՀ պատմության մեջ՝ Առաջին հանրապետության հարյուրամյակ, թավշյա հեղափոխություն, որը զարմացրեց աշխարհը, հրաժեշտ Շառլ Ազնավուրին։

Ես կվերադառնամ, որպեսզի մենք առանց շտապելու միասին խորացնենք մեր սկսած տնեսական, մշակութային եւ կրթական կապերի նոր դինամիկան, որտեղ Կենտրոնը, որտեղ մենք գտնվում ենք լիովին կզբաղեցնի իր ծովակալի նավի առաջատար տեղը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
22 Հոկտեմբերի 2018 - 18:43
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 18:28
Իմ քաղաքական գնահատականով՝ այսօրվա քվեարկությունը ի ցույց է դրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և առանց դրանց իշխանությունը չի կարողանա որևէ քայլ անել:

Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»
22 Հոկտեմբերի 2018 - 18:23
Հոկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին
22 Հոկտեմբերի 2018 - 17:54
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն:
«Հիմա ՀՀԿ-ական փոխնախագահները որտե՞ղ են». Արա Բաբլոյանն ու Միքայել Մելքումյանը «կծեցին» իրար
22 Հոկտեմբերի 2018 - 17:53
Քաղաքական բոյկոտը թիմային աշխատելու ձեւերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց չբռնանալ մյուս ուժերի ձևավորած կարծիքին
22 Հոկտեմբերի 2018 - 17:37
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները ՀՔԾ–ում հարցաքննվում են
22 Հոկտեմբերի 2018 - 17:35
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝
ՏԻՄ ընտրություններին պասիվությունը մտորելու տեղիք է տալիս. Արմեն Ռուստամյան
22 Հոկտեմբերի 2018 - 17:10
ՏԻՄ ընտրություններին շատ պասիվ մասնակցություն է եղել, որն իսկապես մտորելու տեղիք է տալիս։ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, ոչ ոք էլ չի գալու, պետք է ժողովրդին հնարավորություն տանք. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:59
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է։ Պարոն Աշոտյանն ասում է՝ սա տոների վերաբերյալ օրենքի փոփոխություն չէ, սա ԸՕ է. պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են, իրենց մոտ տոնական տրամադրություն է ձևավորվել և տոն են արել»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4790
 
Լրահոս`
 
 
 
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր