Facebook   Twitter
 
Տանզանիայում առեւանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը

Տանզանիայում առեւանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը

11 Հոկտեմբերի 2018 - 19:13
Mohammed Enterprises Tanzania Ltd բազմամիլիարդանոց ընկերության սեփականատեր Մոհամմեդ Դեւջիին Տանզանիայում առեւանգել են, հաղորդել է Forbes-ը՝ վկայակոչելով իրավապահներին:
Ըստ հրատարակության, Դար էս Սալամ քաղաքում՝ ֆիթնես ակումբի դիմացի կայանատեղիում երկու զինված տղամարդիկ սպասել են 43-ամյա Դեւջիին: Քաղաքի ոստիկանության ղեկավարը հաղորդել է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է Դեւջին, թիկնապահներ նրա հետ չեն եղել: Տղամարդիկ նրան նստացրել են իր մեքենայի մեջ եւ անհետացել՝ մի քանի անգամ օդ կրակելով, հաղորդել են առեւանգման ականտեսները:

Առեւանգման մեջ կասկածվում է 3 տղամարդ, այս պահին նրանց հարցաքննում են: Ըստ նախնական տվյալների, նրանցից երկուսը արտասահմանցիներ են: Միլիարդատիրոջն առեւանգելու շարժառիթներն անհայտ են:

Դեւջիի գտնվելու վայրի մասին չի հաղորդվում:

Ոստիկանության ներկայացուցիչները նաեւ հաղորդել են, որ առեւանգողներին բռնելու համար ամբողջ երկրով համակարգվել են անվտանգության ծառայությունների, այդ թվում սահմանապահ ծառայության աշխատակիցները:

Նախնական զեկույցի համաձայն, առեւանգիչները օտարերկրյա քաղաքացիներ են, Twitter-ի իր էջում հայտնել է էկոլոգիայի նախարար եւ առեւանգվածի ընկեր Ջենյուարի Մակամբան:

Mohammed Enterprises Tanzania Ltd ընկերությունը, որը ներկայացված է աֆրիկյան 11 երկրներում, միավորում է մի քանի ընկերությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տեքստիլային արդյունաբերությունը եւ շինարարությունը:

Forbes-ը Դեւջիի կարողությունը գնահատել է 1.5 մլրդ դոլար՝ նրան անվանելով Տանզանիայի միակ եւ Աֆրիկայի ամենաերիատասարդ միլիարդատեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում քննչական երկու մեկուսարան են ստուգում՝ «ականապատման» մասին ահազանգից հետո
20 Փետրվարի 2019 - 20:11
Մոսկվայում քննչական երկու մեկուսարան են ստուգում՝ «ականապատման» մասին անանուն ահազանգից հետո, հայտնում էРИА Новости-ն:
Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի՝ 1964-ին գրանցած ռեկորդը
20 Փետրվարի 2019 - 20:08
Արիանա Գրանդեն դարձել է երկրորդ կատարողը, որի երգերը զբաղեցրել են Billboard-ի հիթ-շքերթի «թեժ հարյուրյակի» առաջին երեք հորիզոնականը:
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին
20 Փետրվարի 2019 - 20:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:
Ադրբեջանի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը
20 Փետրվարի 2019 - 20:06
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանի դեսպանը եւ ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Մերձավոր Արեւելքի հարցերը
20 Փետրվարի 2019 - 20:02
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում։
Ֆրանսիան եւ Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ
20 Փետրվարի 2019 - 19:46
Ֆրանսիան եւ Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի եւ առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրի շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ:
Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետից խաղաղ բնակիչներին տեղափոխող մեքենաներ են դուրս եկել
20 Փետրվարի 2019 - 19:41
Սիրիայում խաղաղ բնակիչների տեղափոխող մի քանի բեռնատարներ են դուրս եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի շրջանից:
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
20 Փետրվարի 2019 - 19:38
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20 Փետրվարի 2019 - 19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17572
 
Լրահոս`
 
Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի՝ 1964-ին գրանցած ռեկորդը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր