Facebook   Twitter
 
Ամբողջ աշխարհում սովից ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում

Ամբողջ աշխարհում սովից ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում

11 Հոկտեմբերի 2018 - 20:56
Ամբողջ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում քաղցի ու թերսնման խնդրից, ընդ որում՝ աֆրիկյան երկրներն այդ վարկանիշի ռեկորդակիրներն են, վկայում է «Սովի ընդհանուր ցուցիչ» ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe–ի և Concern Worldwide–ի հետ համատեղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հաղորդվում է, որ 2018 թվականի ցուցանիշը հասել է առավելագույնի այս զեկույցի հրապարակման ժամանակից ի վեր։ Զեկույցի տվյալներով՝ ներկայումս շուրջ 124 միլիոն մարդ տառապում են քաղցից երկու տարի առաջ 80 միլիոնի համեմատ։

Միաժամանակ նշվում է, որ հարկադիր տեղահանվածների թիվը, որոնք բախվել են քաղցի ու ոչ բավարար սնման խնդրին, հասել է մոտ 70 միլիոն մարդու։

Աֆրիկայի վեց երկրներում, որոնց թվում՝ Չադը, Հաիթին, Մադագասկարը, Սիերրա Լեոնեն, Եմենը և Զամբիան, այս խնդիրը առավել լուրջ վտանգ է ներկայացնում։ Սովից տառապաող բնակչության առումով ամենածայրահեղ իրավիճակը արձանագրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում։

Զեկույցի տվյալներով՝ այս տարի շատ երկրներում արձանագրվել է նշանակալի առաջընթաց քաղցի հաղթահարման հարցում վարվող քաղաքականության և մի շարք ծրագրերի շնորհիվ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրանին առնվազն 500 քաղաքացիական ինքնաթիռ է անհրաժեշտ
12 Դեկտեմբերի 2018 - 23:54
Իրանին առնվազն 500 քաղաքացիական ինքնաթիռ է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է երկրի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն՝ նշելով, որ կազմակերպությունը փորձում է թեթեւացնել այդպիսի ինքնաթիռների ներմուծումը՝ տեղեկացնում է Tasnim-ը։
Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
12 Դեկտեմբերի 2018 - 23:50
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակցի՝ Նաջմեդին Սադիկովի հետ:
Ընտրությունների արդյունքները քննարկելիս Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2018 - 23:19
Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև, երբ ընդդիմության ներկայացուցիչն իշխող կոալիցիային մեղադրել է «արյունալի ընտրություններ» անցկացնելու մեջ:
Հռոմի պապի ստորագրությամբ Lamborghini-ն խաղարկվում է վիճակախաղում
12 Դեկտեմբերի 2018 - 23:12
Հռոմի պապի կողմից օրհնված և ստորագրված Lamborghini Huracan-ը աճուրդում վաճառվել է 861 հազար դոլարով, իսկ հիմա մտադիր են ներդնել այն բարեգործական վիճակախաղում որպես մրցանակ։ Այդ մասին գրում է Motor1.com-ը։
Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
12 Դեկտեմբերի 2018 - 23:07
Ստրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում կատարված գրառմամբ հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
3 տարվա ազատազրկման է դատապարտվել Թրամփի նախկին փաստաբանը
12 Դեկտեմբերի 2018 - 22:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոհենը ընդհանուր առմամբ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել ընտրական օրենսգիրքը խախտելու և Կոնգրեսին ստելու համար:
Հռոմի պապը 3 կարդինալի է հեռացրել ամենամոտ խորհրդականների կազմից
12 Դեկտեմբերի 2018 - 22:19
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 3 կարդինալի հեռացրել է, այսպես կոչված, «Իննի միության» կազմից, որն իր կողմից հաստատված խումբ է, որն օգնում է եկեղեցու կառավարման գործում:
Գերմանիայում փողոց մեկ տոննա շոկոլադ է հոսել
12 Դեկտեմբերի 2018 - 19:46
Գերմանական Վերլ քաղաքում գործարանի վթարի հետեւանքով մեկ տոննա շոկոլադը հոսել է փողոց եւ սառել՝ առաջացնելով մի քանի տասնյակ քառակուսի մետր մակերեսով սալիկ։
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կրակահերթից հետո հայտարարել են ահաբեկչության հարվածի մասին
12 Դեկտեմբերի 2018 - 17:52
Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը, մեկնաբանելով Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում կրակոցները, հայտարարել է, որ Ֆրանսիան կրկին հայտնվել է ահաբեկչության հարվածի տակ, փոխանցում է RT–ն։ «Ահաբեկչությունը կրկին հարվածել է մեր տարածքին»,–ասել է նա։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4247
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական