Facebook   Twitter
 
Միջազգային տիեզերակայանի հրամանատարը մեկնաբանել է «Սոյուզի» վթարը

Միջազգային տիեզերակայանի հրամանատարը մեկնաբանել է «Սոյուզի» վթարը

11 Հոկտեմբերի 2018 - 21:01
Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատար Ալեքսանդր Գերսթը հայտարարել է, որ «Սոյուզի» հետ տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ այն հիանալի տիեզերանավ է, որն ունակ է փրկելու տիեզերագնացներին:
«Ուրախ եմ, որ մեր ընկերների հետ ամեն ինչ կարգին է: Շնորհակալություն ավելի քան 1000 մարդուց բաղկացած որոնողա-փրկարարական ծառայությանը: Այս օրը նորից ցույց տվեց, թե որքան հոյակապ տիեզերանավ է «Սոյուզը», քանի որ կարող է անձնակազմը փրկել նման վթարից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Գերսթը:

«Տիեզերք թռչելը դժվար է: Մենք պետք է հետագայում ևս փորձենք՝ ի շահ մարդկության», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Տիեզերագնացների թիմին դեպի Միջազգային տիեզերակայան տեղափոխող ռուսական «Սոյուզ» հրթիռակրի երկրորդ աստիճանի շարժիչներն այսօր վթարային անջատում են ունեցել թռիչքի մեկնարկից քիչ անց:

Տիեզերագնացներից ոչ մեկը չի տուժել:

Ինչպես նշվում է, վթարը, հավանաբար տեղի է ունեցել այն պատճառով, որ հրթիռակրի առաջին աստիճանի 4 մասերից մեկը չի առանձնացել ճիշտ ժամանակին, իսկ երբ առանձնացել է, հարվածել է կենտրոնական բլոկին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
23 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
«Մենք ապացույցներ ունենք, ըստ որոնց դա ծրագրված սպանություն է եղել». Էրդողանը մանրամասներ է պատմել սաուդցի լրագրողի սպանությունից
23 Հոկտեմբերի 2018 - 14:43
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը նախապես պլանավորված է եղել, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Արցախ այցելած ֆրանսիացի քաղաքապետը հայտվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
23 Հոկտեմբերի 2018 - 14:07
Ֆրանսիական Սենթ-Էտյեն քաղքաի քաղաքապետ Գաել Պերիդրիոյին Ադրբեջանի «սև ցուցակն» է անցել Արցախի հանրապետություն այց կատարելու հետևանքով:
Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք
23 Հոկտեմբերի 2018 - 12:53
Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:
Անոմալ ուժեղ կարկուտը Հռոմի փողոցները ծածկել է սառույցի հաստ շերտով (Լուսանկարներ)
23 Հոկտեմբերի 2018 - 12:27
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևելյան հատվածում տեղացած անոմալ ուժեղ կարկուտի հետևանքով փողոցները ծածկվել են սառույցի հաստ շերտով՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Մեքսիկայի երկու նահանգներում «Ուիլա» փոթորիկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
23 Հոկտեմբերի 2018 - 12:20
Մեքսիկայի իշխանությունները «Ուիլա» փոթորիկի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել Սինալոա եւ Նայարիտ նահանգներում։
ԱՄՆ–ում դպրոցականը դասի ժամանակ դանակով վնասել է ուսուցչին
23 Հոկտեմբերի 2018 - 11:43
ԱՄՆ–ի Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցում սովորող աշակերտը դանակով վնասել է ուսուցչին, հայտնում է NBС–ն՝ վկայակոչելով ուսումնական հաստատության տնօրեին։
Էր Ռիադը մեկնաբանել է Խաշոգջիի սպանությունը
23 Հոկտեմբերի 2018 - 11:29
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության նման միջադեպերը կանխելու համար, հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը:
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը
23 Հոկտեմբերի 2018 - 11:05
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը, որը Հոնգ Կոնգը կապում է մայրցամաքային Չինաստանի հետ և տնտեսական ու քաղաքական կարևոր նշանակություն ունի, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4133
 
Լրահոս`
 
 
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական