Facebook   Twitter
 
Ծովից ծով Հայաստանից` Թավշյա հեղափոխություն. Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի բացումն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանը

Ծովից ծով Հայաստանից` Թավշյա հեղափոխություն. Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի բացումն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանը

11 Հոկտեմբերի 2018 - 21:25
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի բացման արարողությունն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի հազարամյակների պատմությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շքեղ գունային ու լուսաձայնային շոուի միջոցով համերգի կազմակերպիչները րոպեների ընթացքում ներկայացրեցին Հայաստանի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև 2018թ.-ի Թավշյա հեղափոխություն:

Դեռևս մեր թվարկությունից առաջ, 1-ին դարում Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գալա համերգի հանդիսավոր բացման արարողության առաջին վայրկյաններին պարային ու դերասանական համարով ցույց տրվեց Արքայից արքա Տիգրան Մեծի կառավարման այդ փառահեղ ժամանակաշրջանը:

Բեմից հնչող շարականի անզուգական կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեց 301 թվականը, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջինը երկիրը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն:

Պատկերն էլ ավելի ամբողջացավ, երբ բեմում երևացին նաև քրիստոնեության հիմնական խորհրդանիշները` խաչն ու ձուկը:

Հայոց պատմության ընթացքում Հայաստանից դուրս բազմաթիվ հայաշատ օջախներ են ստեղծվել, իսկ դրանցից մեկին հաջողվել է անգամ հայրենիքից դուրս լինել հայկական թագավորություն: Կիլիկյան Հայաստանի պատմությունը բեմում ներկայացվեց ծովային առևտրի պատկերներով:

Սայաթ-Նովա, Տիեզերական վարդապետ Նարեկացի, Մարտիրոս Սարյան. անուններ, որոնք աշխարհը գրավել են իրենց ստեղծագործություններով: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի հանդիսատեսը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ տեսնել ու զգալ դրանք:

Հայկական մշակույթի ներկայացումից հետո գալա համերգի բեմը ողողվեց կարմրով. եկել էր ժամանակն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու`1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին: Գաղթի ճանապարհն ու ցեղասպանությունը ներկայացնող տեսարաններն ամբողջացրեց Ջիվան Գասպարյանը` հայկական ծիրանափողի՝ դուդուկի անզուգական կատարմամբ:

Սովետական Հայաստանի ժամանակաշրջանին անդրադառնալիս չշրջանցվեց հայկական կոնյակը, որի պատվիրատուն Կրեմլն էր, իսկ հայկական «Դվին» կոնյակը խմում էր անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

Հայկական ջազի հնչյունների ներքո բեմում սկսեցին թվարկվել այն մեծերի անունները, որոնցով աշխարհը ճանաչել ու ճանաչում է Հայաստանն ու հայերին: Մինասի, Արամ Խաչատրյանի, Խորեն Աբրահամյանի, Մարտիրոս Սարյանի, Հրանտ Շահինյանի, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Թումանյանի ու Ատոմ Էգոյանի կողքին հիշատակվեց նաև հայկական «System of a Down» ռոք խումբը, որի ավանդը մեծ է աշխարհի կողմից Հայաստանի ճանաչման գործում:

Գալա համերգի բացման հատվածում հազարամյակների Հայաստանի պատմության ներկայացումն ավարտվեց 2018թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության պատկերներով, ինչպես նաև՝ այդ իրադարձությունների առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսերեն ասված ողջույնի խոսքով` «Բարի գալուստ Հայաստան»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 5-ով
22 Փետրվարի 2019 - 19:49
2019 թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Ծիածանի բոլոր գույներով. Քանյե Ուեսթն արտասովոր կերպարով է ներկայացել (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2019 - 19:33
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացել է նոր կերպարով. 41-ամյա աստղին Լոս Անջելեսում լուսանկարել են ծիածանի բոլոր գույներն ունեցող վարսերով:
Մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի քննությունը
22 Փետրվարի 2019 - 19:26
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 22-ին, մեկնարկեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի գործով առաջին դատական նիստը։
Այս տարվա հուլիսից խանութներին կարգելեն անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել
22 Փետրվարի 2019 - 19:18
Բնապահպանության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որի համաձայն, այս տարվա հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020-ի հունվարի 1-ից կսահմանվի հատուկ հարկ։
Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ. Լուկաշենկո
22 Փետրվարի 2019 - 19:16
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:
Վաշինգտոնում կայացել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանի երդման արարողությունը
22 Փետրվարի 2019 - 19:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիի երդման արարողությունը:
ՊՆ պաշտոնատար անձը զինապարտ քաղաքացուց զինգրքույկում կեղծ տեղեկություններ տալու դիմաց կաշառք է ստացել. ԱԱԾ (Տեսանյութ)
22 Փետրվարի 2019 - 18:53
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայուհի Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը
22 Փետրվարի 2019 - 18:46
Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը: Ինչպես հայտնում է Prensa Armenia գործակալությունը, նա մահացել է փետրվարի 21-ին:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
22 Փետրվարի 2019 - 18:44
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17251
 
Լրահոս`