Facebook   Twitter
 
Մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հոկտեմբերի 16-ին

Մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հոկտեմբերի 16-ին

11 Հոկտեմբերի 2018 - 21:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ի հետ զրույցում հստակեցրել է հրաժարականի ժամկետները՝ մինչև հոկտեմբերի 16-ը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախնական հաշվարկներով, ըստ Փաշինյանի, կանցկացվեն դեկտեմբերի սկզբին․ «Ըստ էության, ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանը թևակոխում է ներքաղաքական բուռն զարգացումների շրջան։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ֆորմալ բնույթ ունի․ սա սահմանադրական, ըստ էության, միակ ճանապարհն է, որը տանում է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։

Այս պահին, ըստ էության, վերացված են բոլոր ինտրիգները։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվելու։ Այդ մասին հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել թե՛ «Ծառուկյան» խմբակցությունը և թե՛ ՀՀԿ-ն։ Վերջինս, ըստ ամենայնի, հիմքեր է նախապատրաստում առաջիկա արտահերթ ընտրություններին չմասնակցելու համար։ Դա միանշանակ տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ, ավելին՝ խորհրդարանական ընտրությունները նույնպես տեղի են ունենալու «Մերժիր Սերժին» տրամաբանությամբ՝ որպես հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի ավելի պարզունակ ու պրիմիտիվ բանաձև։

Գրեթե, անկասկած, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու լուրջ հեռանկար չունի նաև Ռոբերտ Քոչարյանը․ համենայնդեպս, որևէ լուրջ կուսակցություն պատրաստ չէ հարթակ դառնալ Քոչարյանի ռևանշիստական մտադրությունների իրականացման համար, և եթե երկրորդ նախագահը, այնուամենայնիվ, որոշի մասնակցել ընտրություններին, ապա դրանք միայն ֆորմալիզացնելու են քաղաքական մարգինալի նրա կարգավիճակը։

Ենթադրելի է անգամ, որ Քոչարյանը ևս մեկ անգամ կարող է «ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանի թիմին․ նրա դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, ըստ ամենայնի, քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, իսկ դա հրաշալի առիթ է, որպեսզի Քոչարյանը «բոբոյի» կարգավիճակով մատուցվի հասարակությանը՝ նպաստելով նրա կոնսոլիդացիային հեղափոխության ցուցակի շուրջ։

Չնայած սահմանադրական կարգավորումներին՝ ապագա խորհրդարանը մեծ վերապահումով կարելի կլինի համարել քաղաքական բազմազանության դրսևորում։ Հեղափոխությունից հետո էլեկտորատի բնական սեգմենտացիա տեղի չի ունեցել, և այս ընտրությունները, ըստ էության, կայանալու են առանց լուրջ ընդդիմության ու իրական այլընտրանքի։

ԲՀԿ-ն իներցիայով պայքարելու է երկրորդ տեղի համար՝ առանց լուրջ քաղաքական հավակնությունների ու օրակարգի։ «Լույս» դաշինքը անցողիկության շեմը հաղթահարելու է, այսպես կոչված, սպասման էֆեկտի շնորհիվ։ Տարբեր հանգամանքներ թույլ չտվեցին, որ Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջակայքում «Լույսը» դեմոկրատական ընդդիմության հայտ ներկայացնի, ըստ այդմ՝ դաշինքն առայժմ կստանա արևմտյան կողմնորոշում ունեցող ընտրազանգված մի հատվածի քվեն՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո հավակնելով դառնալ Հայաստանի այլընտրանքային զարգացման մոդելի հիմնական կրողը։

Ինտրիգային է մնում այն հարցը, թե ապագա խորհրդարանում որն է լինելու չորրորդ ուժը (եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, խորհրդարանում չորս ուժի ներկայությունը դառնում է իմպերատիվ պահանջ)։ Այս պահին վաղ է դատողություններ անելը, որովհետև չորրորդը լինելու հանգամանքը, որը ոչ այնքան պայմանավորված է մյուս ուժերի գործունեության արդյունավետությամբ, որքան՝ այն համատեքստով, որը կուղեկցի ընտրական գործընթացին՝ ակտուալ դարձնելով չորրորդ տեղի հավակնող կուսակցություններից մեկի օրակարգը։

Ապագա խորհրդարանը՝ անկախ ընտրությունների որակից, այսպես կոչված, ճկունություն չի ունենալու ու նրա կայունությունը պայմանավորված է լինելու բացառապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշով։ Հայաստանում, ցավոք, ձևավորվում է մեկ անձի վարկանիշի վրա հիմնված իշխանության համակարգ, որի բոլոր ինստիտուտները սպառնում են ապալեգիտիմացման ռիսկ, եթե Փաշինյանն ունենա վարկանիշային անկում։ Քաղաքականության անհերքելի տրամաբանությունը հուշում է, որ մոտ երկու տարի անց Հայաստանում ունենալու ենք իշխանության ճգնաժամ, եթե Նիկոլ Փաշինյանն իր բարձր վարկանիշը չկարողանա կապիտալիզացնել արդյունավետ համակարգի ձևավորման գործընթացում։

Աղբյուրը՝ 1in.am
 
Նմանատիպ նորություններ
Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ
22 Փետրվարի 2019 - 20:25
Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ. Լուկաշենկո
22 Փետրվարի 2019 - 19:16
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:
Չինաստանը Վենեսուելային 10 տարում 62 միլիարդ դոլարի վարկ է տվել
22 Փետրվարի 2019 - 18:39
Չինաստանը 2007-ից մինչև 2017 թվականը Վենեսուելային 62 միլիարդ դոլար վարկ է տվել և հայտնվել «վարկատուի թակարդում»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
22 Փետրվարի 2019 - 18:33
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
22 Փետրվարի 2019 - 17:53
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ մասնագետները իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարին
22 Փետրվարի 2019 - 17:32
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին:
Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը վերաբերող հարցեր
22 Փետրվարի 2019 - 17:26
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին
22 Փետրվարի 2019 - 15:22
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։
ՀԱՊԿ-ում, Հայաստանի դիրքորոշման հետ կապված, ևս մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի
22 Փետրվարի 2019 - 13:39
ՀԱՊԿ-ը 2019-ին հնարավոր է մնա առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումն այս պաշտոնում հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5164
 
Լրահոս`
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն