Facebook   Twitter
 
Հայ երիտասարդների մշակած սարքը կօգնի զարկերակային ճնշման բարձրացման բարդություններից

Հայ երիտասարդների մշակած սարքը կօգնի զարկերակային ճնշման բարձրացման բարդություններից

11 Հոկտեմբերի 2018 - 22:20
Հիպերտոնիան կարող է բերել մի ամբողջ շարք խնդիրների եւ բարդությունների, որոնց որոշ մասը կարող է ճակատագրական լինել: Բժիշկները հիպերտոնիկներին, որպես կանոն, զգուշացնում են զարկերակային ճնշման բարձրացման հետ կապված վտանգների մասին, սակայն ամենեւին ոչ բոլոր հիվանդներն են հետեւում իրենց ճնշմանը, եւ նրանցից քչերն են դիմում բժշկի, երբ ճնշումը «նորմայի» շրջանակներից դուրս է գալիս:
Սարքը, որը մշակում են Health to health թիմի երիտասարդները, կարող է այդպիսի մարդկանց փրկել ճնշման բարձրացման հետեւանքով սրտի ու ուղեղի կաթվածից եւ այլ խնդիրներից:

Սարքը մշակողներից մեկը՝ Գրիգոր Տեր-Պետրոսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը «խելացի» ճնշումաչափի մասին է, որը ճնշումը չափելուց հետո ստացած տվյալներն ուղարկում է ընդհանուր բազա, որտեղ պահվում են բոլոր հիվանդների տվյալները: Սարքը համեմատում է նոր ստացած տվյալները բոլոր նախորդ տվյալների հետ, եւ եթե պարզվում է, որ հիվանդի ճնշումը նորմայից բարձրացել է, այն անմիջապես այս մասին իրազեկում է հիվանդի խնամակալներին, եթե այդպիսիք կան, եւ իհարկե՝ նրա բժշկին (ընտանեկան բժշկին կամ, օրինակ, հիվանդանոցում՝ հերթապահ բժշկին): Ստացած տվյալներից ելնելով՝ բժիշկը որոշում է անելիքը. նա կարող է զանգահարել հիվանդին եւ խորհուրդ տալ դեղ ընդունել, կամ՝ եթե ճնշումը չափից ավելի բարձր է եւ հիվանդին լուրջ վտանգ է սպառնում, կարող է նրա մոտ ուղարկել շտապ օգնության մեքենա:

Այս համակարգում գրանցված բոլոր հիվանդների մասին տվյալները կպահպանվեն ընդհանուր բազայում, սակայն յուրաքանչյուր հիվանդանոցում նախատեսված է ունենալ սեփական մինի-բազա, որի միջոցով հիվանդների մասին տեղեկությունները կհաղորդվեն այդ հիվանդանոցի բժիշկներին:

Ինչպես նշեց Գրիգոր Տեր-Պետրոսյանը, ճնշումաչափից բազա տվյալների փոխանցման համար օգտագործում են բջջային ցանցերը՝ հարկավոր չէ ո՛չ համացանց, ո՛չ վայֆայ, ո՛չ էլ որեւէ այլ սարք: Երիտասարդներն առայժմ իրենց մշակումը ցուցադրում են սովորական ճնշումաչափ օգտագործելով, որին միացված է իրենց սարքը, սակայն հետագայում նրանք ցանկանում են մշակել նոր տեսակի ճնշումաչափ, որի մեջ ներկառուցված կլինի անհրաժեշտ ամեն ինչը, եւ որը բոլոր տվյալներն ավտոմատ կուղարկի բազա:

Գրիգոր Տեր-Պետրոսյանը նշեց, որ ապագայում հնարավոր կլինի այս նույն բազային միացնել շատ այլ սարքեր, որոնք հիվանդները տանն են օգտագործում՝ արյան մեջ գլուկոզան չափող սարքերից մինչեւ սրտագրի համար տնային սարքեր:

Սարքի հեղինակները վստահ են, որ այն կարող է փրկել բազմաթիվ կյանքեր, ուստի հույս ունեն, որ տեղական արտադրողները, հիվանդանոցները եւ առողջապահության նախարարությունը կհետաքրքրվեն իրենց նախագծով ու կօգնեն այն իրականացնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք թերի են հայտարարագրվում եկամուտները, առկա է ստվերային տնտեսություն. ՊԵԿ
23 Հոկտեմբերի 2018 - 15:17
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:



ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար կա 35 պատգամավորի ստորագրություն
23 Հոկտեմբերի 2018 - 15:13
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է սկսել դարձյալ արտահերթ նիստ գումարելու համար:
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
23 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի
23 Հոկտեմբերի 2018 - 14:49
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Անհնար է ուշադրություն չդարձնել հայ աղջիկներին. բելառուսցի լրագրողի՝ հետաքրքիր հոդվածը Հայաստանի մասին
23 Հոկտեմբերի 2018 - 14:45
«Комсомольская правда Беларусь» հրատարակությունը հրապարակել է հոդված ««Իմ հայրենիք Բելառուս: Ինչպե՞ս էինք մենք կոնյակ խմում Երևանի կենտրոնում» վերնագրով, որը վերաբերում է թերթի թղթակից Պավել Միցկաեվիչի ճամփորդությանը Հայաստանում:
Կայացել է հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին նվիրված ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն» գրքի շնորհանդեսը
23 Հոկտեմբերի 2018 - 14:42
Հոկտեմբերի 22-ին կայացավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։
Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի. Հունան Պողոսյան
23 Հոկտեմբերի 2018 - 14:40
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին: Նրա նշանակումը միանշանակ չընդունվեց թե՛ սյունեցիների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ հասարակության այլ անդամների կողմից:
ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա
23 Հոկտեմբերի 2018 - 14:38
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել արտաքին գործոններով պայմանավորված բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13756
 
Լրահոս`
 
 
 
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական