Facebook   Twitter
 
Բացի սևերից ու սպիտակներից, կան նաև կարմիրներ. հակված ենք մասնակցելու արտահերթ ընտրություններին. Կոմկուսի քարտուղարի պաշտոնակատար

Բացի սևերից ու սպիտակներից, կան նաև կարմիրներ. հակված ենք մասնակցելու արտահերթ ընտրություններին. Կոմկուսի քարտուղարի պաշտոնակատար

11 Հոկտեմբերի 2018 - 22:21
Միգուցե ժամանակը կարճ է արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար՝ հոկտեմբերից դեկտեմբեր, բայց, միևնույնն է, Կոմունիստական կուսակցությունը հակված է մասնակցելու։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոմկուսի քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:

«Մենք դեռևս ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մեր տարածած հայտարարության մեջ ասել էինք, որ իրավիճակից դուրս գալու ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ արդար, թափանցիկ, առանց ընտրակաշառքի և կուսակցական ընտրացուցակներով, ոչ թե ռեյտինգային ընտրակարգով»,- ասաց նա:

Երջանիկ Ղազարյանն ասաց, որ արդեն քննարկումներ կուսակցությունում եղել են, և միակ հարցն այն է եղել՝ գնալ դաշինքով, թե միայնակ: «Զարգացումները ցույց կտան՝ կգնանք դաշինքով, թե միայնակ, բայց այս պահին կուսակցությունում հակված ենք գնալ միայնակ»,-ասաց նա և նշեց, որ իրենք, ի տարբերություն այն ուժերի, որոնք նոր են ասում, որ աջակցել են հեղափոխությանը, առաջին իսկ օրից եղել են հեղափոխականների կողքին:

Երջանիկ Ղազարյանը նշեց, որ իրենք հուսով են՝ կլինի այնպես, որ չի աշխատի վարչական ռեսուրսը, ընտրակաշառք չի լինի. «Մարդիկ պետք է ունենան ազատ, արդար ընտրելու իրավունք, որպեսզի նախարարությունում, տարբեր հիմնարկներում իրենց աշխատանքին մնալու համար կատարեն ընտրություն»։

Դիտարկմանը, թե այսինքն դեռևս կա՞ն մտավախություններ, որ հնարավոր է՝ օգտագործեն վարչական ռեսուրսը, կամ ընտրակաշառքներ բաժանվեն, Կոմկուսի քարտուղարի պաշտոնակատարն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին արդեն որակումները որոշակի խոչընդոտ հանդիսացան մասնակից մյուս ուժերի համար:

«Սևեր, սպիտակներ և այլ որակումներ եղան. նախ պետք է իմանալ, որ բացի սևերից ու սպիտակներից, գոյություն ունեն նաև կարմիրներ, որը մենք ենք, և, միևնույնն է, նման սև PR-ը բերում է նրան, ինչի ականատեսը եղանք ավագանու ընտրություններին: Հուսանք՝ կլինեն արդար ընտրություններ և գաղափարական պայքար, իսկ քանի որ մենք սոցիալական գաղափարի կրող ենք, մեր գաղափարները առաջ ենք տանելու»,- ասաց նա:

Իսկ թե իրենց շանսերը ինչպես են գնահատում, Կոմկուսի ղեկավարի պաշտոնակատարն ասաց, որ հաշվի առնելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք դրվել են հաստատման, բարձր է գնահատում:

«Ըստ ԸՕ-ի՝ ընտրությունների անցողիկ շեմը դառնում է 4 տոկոս, և եթե արդար ընտրություն է, և ոչ ոքի չեն ստիպելու, ընտրակաշառք չեն բաժանելու, արդեն շանսերը մեծացնում է, էլ չեմ ասում, որ եթե այս նոր օրենսգրքով հասցնեն ընդունել, որ պետք է 4 ուժ ներգրավվի ԱԺ–ում երեքի փոխարեն, այս իրավիճակում համեստ գնահատելով մեր հնարավորությունները՝ կանցնենք ԱԺ»,- եզրափակեց նա:

Աղբյուրը՝ Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 01:02
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 971 ընտրատեղամասերից:
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
10 Դեկտեմբերի 2018 - 00:45
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն․
«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են ավելի քան 150 գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ․ Դանիել Իոաննիսյան
10 Դեկտեմբերի 2018 - 00:42
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավելի գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 00:34
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 825 ընտրատեղամասերից:
ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 185 տեղամասերից. առաջին եռյակում են «Իմ քայլ»-ը, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»
10 Դեկտեմբերի 2018 - 00:30
ԿԸՀ-ն սկսել է ամփոփել այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են
10 Դեկտեմբերի 2018 - 00:26
Զաքարյան քանաքեռցու թիվ 3/04 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների նախնական պատկերն այսպիսին է.
ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ստացել է ավելի քան 120 հեռախոսազանգ
10 Դեկտեմբերի 2018 - 00:24
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլյա Հակոբյանը ներկայացրել է տեղեկություններ այսօրվա դրությամբ ստացված դիմումների վերաբերյալ:
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 00։19-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 00:19
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 711 ընտրատեղամասերից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4955
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 00։19-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։01-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
Դովրուս գյուղում առաջատարը ՀՅԴ-ն է
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
ԿԸՀ-ն 120-ից ավելի հեռախոսազանգեր է ստացել. Արտառոց որևէ դեպք չկա
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018