Facebook   Twitter
 
Վարչապետի կարևոր շեշտադրումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Վարչապետի կարևոր շեշտադրումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

11 Հոկտեմբերի 2018 - 22:27
Այսօր Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը։
ՖՄԿ գագաթնաժողովն իր մասշտաբներով, անկախությունից ի վեր, Հայաստանում իրականացված ամենամեծ միջոցառումն է, որի շրջանակներում Հայաստան են ժամանել ավելի քան 80 անդամ պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 25-ից ավել պատվիրակություններ՝ երկրների ղեկավարների գլխավորությամբ։

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացմանը Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի ոգեկոչմամբ, ինչը կարևոր ու սպասված քայլ էր՝ հաշվի առնելով Ազնավուրի մեծ ավանդը ֆրանկոֆոն մշակույթի ակտիվ տարածման գործում։

Ն. Փաշինյանն ընդգծեց Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակերպելու կարևորությունն ու մեծ պատիվը՝ շեշտելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է և ընդամենը 15 տարի առաջ է որպես դիտորդ ներգրավվել կազմակերպության աշխատանքներին, բայց իր գործնական ակտիվությամբ և ֆրանկոֆոն արժեքներին հավատարմությամբ այժմ կարողացել է հանձնառություն ստանձնել և հյուրընկալել այս կարևորագույն «իրադարձությունը» Հայաստանում։ Հատկանշական է, որ ՖՄԿ ղեկավարության ստանձնումը չի իրականացվում ռոտացիոն կարգով և Հայաստանն այս պատվին արժանացել է իր նախաձեռնողականության և ակտիվ ջանքերի շնորհիվ։

Պետք է նշել, որ միջազգային նման մեծ կազմակերպության ղեկավարության ստանձնումը Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում մեզ համար կարևորություն ունեցող խնդիրների բարձրաձայնման և համակողմանի ներկայացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ մենք արդեն իսկ կառույցի տարբեր մարմինների քննարկումների օրակարգում ներառվելու են ինչպես Հայաստանին սպառնացող մի շարք մարտահրավերներ, այնպես էլ համամարդկային նշանակության խնդիրներ, որոնց լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակներում։

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև ֆրանկոֆոն տարածքի հակամարտություններին և Ֆրանկոֆոնիայի ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Նա ընդգծեց միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեխանիզմներին հավատարիմ մնալու կարևորությունը՝ միաժամանակ շեշտելով Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում մեր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։ Հավատարիմ մնալով իր կողմից բազմիցս առաջ քաշած թեզին՝ նա կարևորեց Արցախի որոշիչ մասնակցությունը հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին։ Նա ևս մեկ անգամ անդրադարձավ Արցախի հայության ֆիզիկական անվտանգության խնդրին և շեշտեց խաղաղության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։

Ամփոփելով կարող ենք նշել, միջազգային նման մեծամասշտաբ միջոցառման հյուրընկալումը մի կողմից մեծ նպաստ է բերում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից մեզ համար հնարավորություններ է ստեղծում համակողմանիորեն ներկայացնել ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ հանդես գալով դրանց հաղթահարման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նախաձեռողականությամբ (բանաձևեր, հայտարարություններ և այլն)։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հիմա ՀՀԿ-ական փոխնախագահները որտե՞ղ են». Արա Բաբլոյանն ու Միքայել Մելքումյանը «կծեցին» իրար
22 Հոկտեմբերի 2018 - 17:53
Քաղաքական բոյկոտը թիմային աշխատելու ձեւերից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց չբռնանալ մյուս ուժերի ձևավորած կարծիքին
22 Հոկտեմբերի 2018 - 17:37
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները ՀՔԾ–ում հարցաքննվում են
22 Հոկտեմբերի 2018 - 17:35
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝
ՏԻՄ ընտրություններին պասիվությունը մտորելու տեղիք է տալիս. Արմեն Ռուստամյան
22 Հոկտեմբերի 2018 - 17:10
ՏԻՄ ընտրություններին շատ պասիվ մասնակցություն է եղել, որն իսկապես մտորելու տեղիք է տալիս։ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, ոչ ոք էլ չի գալու, պետք է ժողովրդին հնարավորություն տանք. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:59
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է։ Պարոն Աշոտյանն ասում է՝ սա տոների վերաբերյալ օրենքի փոփոխություն չէ, սա ԸՕ է. պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են, իրենց մոտ տոնական տրամադրություն է ձևավորվել և տոն են արել»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը։
Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ձեռք է տալիս. Աշոտյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:39
Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ձեռք է տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որը քննարկվում է Ազգային ժողովում:
Քայլ արա, Կապան
22 Հոկտեմբերի 2018 - 16:33
Երեկ Կապանը ընտրեց նոր քաղաքապետ: Նորընտիր քաղաքապետը վարչապետի մարդը չէ, նույնիսկ Քաղաքացիական պայմանագրի անդամ չէ:
Քաղաքապետը անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները
22 Հոկտեմբերի 2018 - 16:26
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները անբավարար է գնահատել։
Արա Բաբլոյանն ընդունեց Կառավարության առաջարկը․ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունը հետաձգվեց
22 Հոկտեմբերի 2018 - 16:18
Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նիստը նախագահողին առաջարկ ներկայացրեց Կառավարության կողմից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4790
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քայլ արա, Կապան
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական, Համայնքներ