Facebook   Twitter
 
Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

11 Հոկտեմբերի 2018 - 23:10
«Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Գեորգի Ջափարիձեն Վրաստանի նախագահի թեկնածու է, մտադիր է Թբիլիսիում մարիխուանայի փառատոն անցկացնել։
Ընդդիմադիր շարժման նախաձեռնությամբ միջոցառումը պետք է կայանա քաղաքի կենտրոնի այգիներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին, այսինքն ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ։

«Գիրչին» հայտարարում է, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար ազատությունը թանկ է։ Այս իրադարձությունն ուղղվելու է Վրաստանում մարիխուանայի լիովին լեգալացմանը՝ չբացառելով, որ այդ օրը նույնիսկ այն կարող է վաճառվել։

«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակցիան իրականացնել»,- հայտարարել է Ջափարիձեն, ում կարծիքով՝ Վրաստանում մարիխուանայի իրացումը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի, ինչը հնարավոր է անել «կոֆեշոփերի» բացման միջոցով։

Նշենք, որ «Գիրչին» հայտնի է իր արտառոց նախաձեռնություններով։ Նախինում այն հանդես է եկել նաեւ երկրում մարմնավաճառության լեգալացման, կրիպտոարժույթի ստեղծման կոչերով։ Նրանք նաեւ գրանցել են կրոնական կազմակերպություն՝ «Քրիստոնեական, ավետարանչական, բողոքական եկեղեցի-Աստվածաշնչյան ազատություն», որը խրախուսում է հոգեւոր ծառայությունը եւ դրանով զորակոչի տարկետման հնարավորություն ընձեռում։

 
Նմանատիպ նորություններ
Նոր նշանակումներ ՀՀ Քննչական կոմիտեում
22 Հոկտեմբերի 2018 - 17:43
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Համարձակ Իվետա Մուկուչյանի հմայիչ կերպարը
22 Հոկտեմբերի 2018 - 17:40
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է:
Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորեց չբռնանալ մյուս ուժերի ձևավորած կարծիքին
22 Հոկտեմբերի 2018 - 17:37
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները ՀՔԾ–ում հարցաքննվում են
22 Հոկտեմբերի 2018 - 17:35
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝
ՏԻՄ ընտրություններին պասիվությունը մտորելու տեղիք է տալիս. Արմեն Ռուստամյան
22 Հոկտեմբերի 2018 - 17:10
ՏԻՄ ընտրություններին շատ պասիվ մասնակցություն է եղել, որն իսկապես մտորելու տեղիք է տալիս։ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Հնարավոր չէ մի քանի ամսվա ընթացքում ամեն բան իրագործել. Արամ Ա–ն՝ հեղափոխության մասին
22 Հոկտեմբերի 2018 - 17:07
Հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, եւ այդ ընթացքն իր հանգրվաններն ունի։
«Շնող» ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն. Գարեգին Բաղրամյան
22 Հոկտեմբերի 2018 - 17:03
Նախարարի պաշտոնակատարին է ներկայացվել շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ
Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, ոչ ոք էլ չի գալու, պետք է ժողովրդին հնարավորություն տանք. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:59
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է։ Պարոն Աշոտյանն ասում է՝ սա տոների վերաբերյալ օրենքի փոփոխություն չէ, սա ԸՕ է. պարոն Աշոտյանը ճիշտ է ասում, որովհետև իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են, իրենց մոտ տոնական տրամադրություն է ձևավորվել և տոն են արել»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը։
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է. Ռուդոլֆ Ջուլիանի (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2018 - 16:52
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15925
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Քայլ արա, Կապան
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական, Համայնքներ