Facebook   Twitter
 
Ում է առաջադրելու Արմեն Սարգսյանը. Հրապարակ

Ում է առաջադրելու Արմեն Սարգսյանը. Հրապարակ

12 Հոկտեմբերի 2018 - 08:40
Հրապարակ թերթը գրում է.
«Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, եւ տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Սակայն Սարգսյանի մամուլի խոսնակը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայից հետո նախագահը մեկ անգամ եւս կհանդիպի թեկնածուների հետ, ապա կկողմնորոշվի։ Թե երբ, ժամկետ հայտնի չէ։ Կա՛մ պետք է հոկտեմբերի 23-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ներկայացնի, կա՛մ դեկտեմբերի ընտրություններից հետո՝ արդեն նոր ԱԺ-ին։

Հոկտեմբերին լինելու է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան։ Եթե վարչապետը, իր խոստման համաձայն, մինչեւ հոկտեմբերի 16-ը հրաժարական տա, ապա երկշաբաթյա ժամկետից հետո ԱԺ-ն կլուծարվի։ Ի դեպ, ասում են՝ Արմեն Սարգսյանը ձգձգում է թեկնածու ներկայացնելը, որ ՍԴ-ում նոյեմբերի 6-ին քննվի իր հայցը։ Նա ձգձգում է նաեւ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի հաստատման հարցը»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2020-ին՝ 15-20 հազար գործազուրկ. Կերկարացնի՞ ԵՏՄ-ն Հայաստանի նկատմամբ արտոնությունը. «Ժամանակ»
22 Փետրվարի 2019 - 09:35
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
«Հրապարակ». ԿԳ նախարարն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել. նա զբաղված է Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով
22 Փետրվարի 2019 - 09:00
«Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1495
 
Լրահոս`
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն