Facebook   Twitter
 
Ինչու է ամերիկյան «բազեն» գալիս Հայաստան.168.am

Ինչու է ամերիկյան «բազեն» գալիս Հայաստան.168.am

12 Հոկտեմբերի 2018 - 08:43
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը կլինի Բոլթոնի տարածաշրջանային այցի գլխավոր թեման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:
Հիշեցնենք, որ օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղեկություն տարածեց, որ տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այսօր տեղեկությունն արդեն ինտենսիվորեն շրջանառվում է չորս երկրների մամուլում և դեռ պաշտոնական հերքումներ չկան:

«Արդեն բաց կարող եմ ասել, որ, իմ տեղեկություններով, ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանն առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլթոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում: Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլթոնի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սուրեն Սարգսյանը:
Հատկանշական է, որ Բոլթոնի այցը համընկնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիվանագիտական առաքելության ավարտի հետ: Ի դեպ, իր ամփոփիչ զեկույցում դեսպան Միլսն անդրադարձել էր նաև Իրանի շուրջ իրավիճակին՝ նշելով. «Իրատես պետք է լինեմ ես, ապագան մեծապես կախված կլինի, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Եթե Իրանը մնա կայուն, սկսի փոփոխություններ, այս երկիրը, տնտեսությունը կդառնա դարպաս դեպի նոր շուկա, և եթե Իրանի վարքագիծը վատանա, լարվածությունը մեծանա, դա, բնականաբար, այստեղ իր ազդեցությունը կունենա, քանի որ Իրանի հետ ՀՀ-ն ունի հարաբերություններ, և դուք կարող եք անկեղծ խոսել նրանց հետ: Դա կարող է օգնել, որպեսզի իրանյան զարգացումները դրական ուղիով ընթանան»:

Փոլ Գոբլի խոսքով՝ եթե այցը կայանա, այն կարող է իսկապես կարևոր իրադարձություն դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ ուղիղ կերպով Միացյալ Նահանգների իշխանության ներկայացուցչի հետ կարելի է քննարկումներ վարել հարաբերությունների ապագայի վերաբերյալ:

Ըստ նրա, ինչպես հայտնի է, Նյու Յուրքում վերջերս ընթացող ՄԱԿ ԳԱ-ի կուլիսներում ՀՀ իշխանություններն ԱՄՆ պաշտոնյաներից որևէ մեկի հետ հանդիպում չունեցան հագեցած օրակարգերի պատճառով, իսկ Բոլթոնն ամենաազդեցիկ դեմքերից մեկն է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում:

«Սակայն ակնհայտ է, որ կա նման հանդիպման անհրաժեշտություն, հատկապես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ մի շարք վերադասավորումներ են տեղի ունենում երկրի ներքին կյանքում: Հայկական կողմը կարող է այս այցի արդյունավետությունը տեղափոխել հայ-ամերիկյան օրակարգ: Սակայն, ըստ իս, Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի օրակարգը շատ ավելի գլոբալ է: Այն վերաբերում է հիմնականում Իրան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև սիրիական զարգացումներին:

Բոլթոնն անձամբ կփորձի հասկանալ, թե այս բոլոր ուղղությունների հարցում հարավկովկասյան երկրներն ինչպես են իրենց դիրքավորում, ինչ վերաբերմունք ունեն ամերիկյան ներկայիս քաղաքականության մասին և որքանով են ամերիկյան կողմի համար վստահելի գործընկերներ այս երկրները: Սա լավ հնարավորություն կարող է դառնալ Հայաստանի համար՝ ներկայացնել իրանական ուղղությամբ Հայաստանի հատուկ վերաբերմունքը և հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը, քանի որ Բոլթոնն ԱՄՆ իրանական քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է, ով աչքի է ընկնում իր կոշտ դիրքորոշումներով, ուստի վստահաբար նա էլ ամերիկյան դիրքորոշումն է ներկայացնելու: Սա կլինի այցի գլխավոր թեման, և հայկական կողմը պետք է աշխատի այս ուղղությամբ իր շահերն առաջ մղելու համար:

Միացյալ Նահանգները, բնականաբար, կցանկանա գտնել գործընկերներ իր այդ քաղաքականության հարցում, այսինքն` աջակցություն այստեղ ամերիկյան իրանական և մերձավորարևելյան քաղաքականության հարցում: Ըստ իս, խոսակցություն կծավալվի նաև Սիրիայում ՀՀ իրականացնելիք հումանիտար առաքելության բնույթի և անհրաժեշտության, դրա հետևանքների մասին:

Անդրադարձ կլինի նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, բայց մեծ ուշադրություն Բոլթոնի կողմից այս հարցի նկատմամբ չեմ ակնկալում: Ամերիկյան կողմը Հարավային Կովկասը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն: Եթե խոսենք ավելի մանրամասն Հայաստանից, ապա Հայաստանը տարբերվում է տարածաշրջանային մյուս երկրներից՝ լինելով Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների մասնակից և ունենալով լավ հարաբերություններ Իրանի հետ, ուստի Բոլթոնը Հայաստանը կուսումնասիրի այս տեսանկյունից»,- նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
10 Դեկտեմբերի 2018 - 00:55
Սիրիական Լաթաքիա նահանգում ու Հալեպ քաղաքում զինված խմբավորումների իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զիվորական, ևս մեկը՝ վիրավորվել:
Կարո Փայլանը դատապարտել է Ղուրան չկարդացող երեխաներին վիրավորող թուրք պաշտոնյային
10 Դեկտեմբերի 2018 - 00:15
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում արձագանքել է Կրոնական գործերով վարչության պետի սկանդալային հայտարարությանը։
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 22։13-ի դրությամբ՝ ըստ SHANTNEWS.am-ի
09 Դեկտեմբերի 2018 - 22:29
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 116 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի․
Եգիպտոսի իշխանությունները հետաքննություն են սկսել եգիպտական բուրգի գագաթին մերկ զույգի լուսանկարի առնչությամբ
09 Դեկտեմբերի 2018 - 22:28
Եգիպտոսի իշխանությունները հետաքննություն են սկսել եգիպտական բուրգի գագաթին մերկ զույգի լուսանկարի առնչությամբ։
Միջազգային մամուլի անդրադարձը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին
09 Դեկտեմբերի 2018 - 22:26
Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությանը հետևում են միջազգային լրատվամիջոցները:
Բոլիվիայում բանտից փախել է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի հանցակիցը
09 Դեկտեմբերի 2018 - 15:53
Բոլիվիայում թմրաբիզնեսով զբաղվող «ծղոտե գլխարկ» մականունով հայտնի Խորխե Ռոկա Սուարեսը փախել է հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր բանտից՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Pagina Siete-ին հղումով:
Վրաստանի ՍԴ-ն Հայաստանի քաղաքացիներին մերժել է
09 Դեկտեմբերի 2018 - 11:48
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի քաղաքացիների հայցը՝ Վրաստանի «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի նորմերը ոչ սահմանադրական ճանաչելու մասին, որի պատճառով արտոնություններից չեն կարող օգտվել նույն շրջաններում բնակվող արտասահմանյան պետությունների քաղաքացիները, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:
Թրամփը պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին
09 Դեկտեմբերի 2018 - 09:14
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին: Նա կլքի պաշտոնը տարեվերջին:
Մոսկվայում տղամարդը 12-րդ հարկից ընկել և չի մահացել
09 Դեկտեմբերի 2018 - 08:59
Մոսկվայի Մարյինո շրջանում տղամարդը 12-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել՝ հայտնում է МК-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4242
 
Լրահոս`
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 00։19-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։01-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
Դովրուս գյուղում առաջատարը ՀՅԴ-ն է
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018