Facebook   Twitter
 
Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան. Ժողովուրդ

Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան. Ժողովուրդ

12 Հոկտեմբերի 2018 - 08:45
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը:
Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս 5 հասցեները տարբեր բնակարաններ են եղել, որոնցից մեկը, ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի, եղել է ԱԱԾ-ականի բնակարան: ԱԱԾ-ականը ներկայի՞ս աշխատող է, թե՞ նախկին աշխատակից, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Մեկ փաստ էլ. հարցաքննվել են ե՛ւ ԱԱԾ պետ Վանեցյանը, ե՛ւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը, նրանք երկուսն էլ հերքել են իրար հետ հեռախոսազրույց ունենալու փաստը, նաեւ ստուգվել է նրանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերն ու կրկին որեւէ համընկնում չի հայտնաբերվել»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2020-ին՝ 15-20 հազար գործազուրկ. Կերկարացնի՞ ԵՏՄ-ն Հայաստանի նկատմամբ արտոնությունը. «Ժամանակ»
22 Փետրվարի 2019 - 09:35
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
«Հրապարակ». ԿԳ նախարարն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել. նա զբաղված է Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով
22 Փետրվարի 2019 - 09:00
«Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1495
 
Լրահոս`
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն