Facebook   Twitter
 
Մահապատժի դատապարտված հարյուրամյա կալանավորին խնդրել են տուն վերադարձնել

Մահապատժի դատապարտված հարյուրամյա կալանավորին խնդրել են տուն վերադարձնել

12 Հոկտեմբերի 2018 - 08:47
Նիգերիայում խնդրել են ներում շնորհել մահապատժի դատապարտված հարյուրամյա բանտարկյալին, գրում է BBC-ն:
Սալեստին Էգբանուշը երկրի ամենատարեց կալանավորն է: Տղամարդուն խնդրել է ներում շնորհել «Գլոբալ հակակոռուպցիոն հանրություն» (Global Society for Anti-Corruption) ՀԿ-ի նախագահ Ֆրանկլին Էզեոնան: Տղամարդու կարծիքով՝ Էգբանուշը բանտում է հայտնվել, որովհետև աղքատ էր, եթե հարուստ լիներ, կխուսափեր դրանից: Բացի այդ, մարդկանց մահապատժի սպասեցնելը դաժան է:

Հնարավոր է՝ տղամարդուն ներում շնորհեն: Օգոստոսին նրա հարյուամյակը նշելու լուսանկարի հրապարակումից հետո նիգերիացիները սկսել են քննարկել այն, որ նա շատ երկար է մահապատժի սպասում:

Էգբանուշը բանտում 18 տարի է անցկացրել որդու՝ Փոլի հետ միասին: Պատճառը կազմակերպված հանցագործությունն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աղբյուրը պատմել է Կերչի հրաձիգի չհրկիզվող արկղի որոնումների մասին
22 Հոկտեմբերի 2018 - 16:44
ՌԴ իրավապահ մարմինները հավանաբար արդեն ուսումնասիրել են Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում հրաձգություն և պայթյուններ իրականացրած ուսանողի տան մոտ գտնվող լքված տարածքը, սակայն այդպես էլ չհրկիզվող արկղ չեն հայտնաբերել: Այդ մասին РИА Новости-ին ասել է իրավապահ մարմինների աշխատակիցը:
Մակրոնը հայտարարել է Եվրոպայի համար ՄՓՀՀՊ–ի կարեւորության մասին
22 Հոկտեմբերի 2018 - 16:31
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Միջին եւ փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի թեմային, հաղորդում է Ելիսեյան պալատը, փոխանցում է RT–ն։
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
22 Հոկտեմբերի 2018 - 15:45
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ:
Նորվեգիայում մահացել է Հիտլերի՝ ատոմային ռումբի արտադրության պլանները խափանած դիվերսանտը
22 Հոկտեմբերի 2018 - 15:28
99 տարեկանում մահացել է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարել է հիտլերյան կոալիցիայի դեմ, հայտնում է Reuters-ը:
Հարյուրավոր ոչխարներից բաղկացած հոտը «ողողել» է Մադրիդի փողոցները (Լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հարյուրավոր ոչխարներից բաղկացած հոտը «գրոհել» է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները, ինչն իրականացվել է 1994թ. ի վեր նշվող Տրանշումանսիա ամենամյա փառատոնի (Fiesta de la Transhumancia) շրջանակում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցավակցություն են հայտնել Հաշքաջիի ընտանիքին
22 Հոկտեմբերի 2018 - 14:46
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը և գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում մահացած լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին, հայտել է Սաուդյան մամուլի գործակալությունը:
Դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների «քարավանին» մեկ գիշերում 5.000 մարդ է միացել (Լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2018 - 14:26
Հոնդուրասից ու լատինամերիկյան այլ երկրներից դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանը», որի երկարությունը գերազանցում է 4 կմ-ը, արդեն ունի 7.000-ից ավելի անդամ, գրում է Daily Mail-ը:
Բաքվի հեռուստաաշտարակի շրջանում սողանք է սպասվում
22 Հոկտեմբերի 2018 - 13:54
Բաքվի հեռուստաաշտարակի մերձակայքում սողանքի հակված երկու գոտիներ են հայտնաբերվել, այդ տարածքներում ինչ–որ պահի սողանք տեղի կունենա։
Սթիվեն Հոքինգի անվասայլակը և այլ անձնական իրեր կհանվեն աճուրդի
22 Հոկտեմբերի 2018 - 11:22
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից մեկի՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգի անձնական իրերը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4132
 
Լրահոս`