Facebook   Twitter
 
«Իրավունք». Հավանաբար, ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

«Իրավունք». Հավանաբար, ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

12 Հոկտեմբերի 2018 - 09:10
«Իրավունք» թերթը գրում է.
Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որն, ի դեպ, կազմակերպվել եւ նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարեւոր միջոցառումներից:

Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր:

Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը:

Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականներն արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2020-ին՝ 15-20 հազար գործազուրկ. Կերկարացնի՞ ԵՏՄ-ն Հայաստանի նկատմամբ արտոնությունը. «Ժամանակ»
22 Փետրվարի 2019 - 09:35
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
«Հրապարակ». ԿԳ նախարարն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել. նա զբաղված է Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով
22 Փետրվարի 2019 - 09:00
«Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1495
 
Լրահոս`