![]() Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստորին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել12 Հոկտեմբերի 2018 - 10:20
Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Սպասվում է, որ Բրանսոին կազատեն հոկտեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ, եւ նա առաջիկա օրերին կվերադառնա ԱՄՆ: Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ նրան ներկայացված մեղադրանքները կհանվեն առաջիկա դատական նիստի ժամանակ:
Գործարքի մանրամասները հստակ չեն, բայց նրանք, ովքեր ծանոթ են քննարկումներին, հայտարարել են, որ ԱՄՆ-ն համաձայնվել է նվազեցնել Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը: Ընդ որում՝ Թրամփի վարչակազմում լիովին համոզված չեն, որ Թուրքիան համաձայնագիրը կկատարի, քանի որ մի քանի ամիս առաջ Անկարան արդեն խոստացել էր նրան ազատել, բայց դա չէր արել: «Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ պաստոր Բրանսոնն անմեղ է, իսկ ուրբաթ նշանակված դատաքննությունը Թուրքիայի դատական համակարգի համար ամերիկացի քաղաքացուն ազատելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Դրանից բացի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 անգամ մեծացրել է Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը: HayNews.am ![]() 20 Փետրվարի 2019 - 19:41
Սիրիայում խաղաղ բնակիչների տեղափոխող մի քանի բեռնատարներ են դուրս եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի շրջանից:
![]() 20 Փետրվարի 2019 - 18:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
![]() 20 Փետրվարի 2019 - 17:55
Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է Ալեքսանդր Ռազումկովի անվան Տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի կողմից:
![]() 20 Փետրվարի 2019 - 16:37
Բաքվում Էլդար Մուսլիմով անունով 26-ամյա երիտասարդը սպանել է մորը՝ 66-ամյա Նաիլյա Մուսլիմովային, գրում է minval.az-ը:
![]() 20 Փետրվարի 2019 - 15:34
Անկարան չի կարող ընդունել Patriot զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին ԱՄՆ-ի արդիական առաջարկի պայմանները:
![]() 20 Փետրվարի 2019 - 14:38
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն առաջարկել է հրաժարվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից՝ այն դեպքում, եթե մրցույթին այնպիսի կատարողների ուղարկեն, որոնք համերգներ են ունենում Ռուսաստանում: Այդ մասին Կիրիլենկոն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
![]() 20 Փետրվարի 2019 - 14:08
Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
![]() 20 Փետրվարի 2019 - 11:04
Ճապոնիայում վթարի է ենթարկվել երկրի ինքնապաշտպանության ուժերի F-2 կործանիչ-ռմբակոծիչը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:19
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում: Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարը լրագրողների առջեւ արել է Սպիտակ տանը: Նրա ելույթը հեռարձակել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները:
|
Լրահոս`
![]()
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հասարակություն, Քաղաքական ![]()
Պաշտպանության նախարարը պարգեւատրել է զորամասերում դասախոսած արվեստագետներին և գիտնականներին
Հասարակություն, Հայոց Բանակ ![]()
Պուտինը հանձնարարել է Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել
Միջազգային, Քաղաքական ![]()
Մահացել է Էլմիրա Հեքեքյանը
Հասարակություն ![]()
Մալայզիայի թագավորը լքել է ՖԻՖԱ-ի խորհուրդը
Սպորտ, Հասարակություն ![]()
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր |