Facebook   Twitter
 
Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. կա 11 զոհ

Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. կա 11 զոհ

12 Հոկտեմբերի 2018 - 11:05
Չուվաշիայում տեղի ունեցած միկրոավտոբուսի և բեռնատարի վթարի ժամանակ, ըստ թարմացված տվյալների, զոհվել է 11 մարդ,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, աղբյուրի փոխանցմամբ, վթարի հետևանքով13 մարդ էր զոհվել:

Հինգշաբթի օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին, Չուվաշիայի Մ-7 ավտոճանապարհի 647-րդ կմ-ում, բախվել են Fiat մակնիշի միկրոավտոբուս և բեռնատար մեքենա:

«Զաշչիտա» համառուսաստանյան կենտրոնի տվյալներով, Չուվաշիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել 11 հոգի: Բոլոր զոհերը՝ «Fiat Ducato» միկրոավտոբուսի ուղևորներն են եղել,- հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վթարի արդյունքում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով («Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան»):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք
23 Հոկտեմբերի 2018 - 12:53
Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:
Անոմալ ուժեղ կարկուտը Հռոմի փողոցները ծածկել է սառույցի հաստ շերտով (Լուսանկարներ)
23 Հոկտեմբերի 2018 - 12:27
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևելյան հատվածում տեղացած անոմալ ուժեղ կարկուտի հետևանքով փողոցները ծածկվել են սառույցի հաստ շերտով՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Մեքսիկայի երկու նահանգներում «Ուիլա» փոթորիկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
23 Հոկտեմբերի 2018 - 12:20
Մեքսիկայի իշխանությունները «Ուիլա» փոթորիկի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել Սինալոա եւ Նայարիտ նահանգներում։
ԱՄՆ–ում դպրոցականը դասի ժամանակ դանակով վնասել է ուսուցչին
23 Հոկտեմբերի 2018 - 11:43
ԱՄՆ–ի Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցում սովորող աշակերտը դանակով վնասել է ուսուցչին, հայտնում է NBС–ն՝ վկայակոչելով ուսումնական հաստատության տնօրեին։
Էր Ռիադը մեկնաբանել է Խաշոգջիի սպանությունը
23 Հոկտեմբերի 2018 - 11:29
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության նման միջադեպերը կանխելու համար, հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը:
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը
23 Հոկտեմբերի 2018 - 11:05
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը, որը Հոնգ Կոնգը կապում է մայրցամաքային Չինաստանի հետ և տնտեսական ու քաղաքական կարևոր նշանակություն ունի, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը:
Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն չեն սիրում
23 Հոկտեմբերի 2018 - 10:46
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլ երկրներում իրեն չեն սիրում, քանի որ նա «ստիպում է նրանց վճարել»:
Սաուդացի լրագրողի սպանությունը լուրջ ընտրության առաջ կարող է կանգնեցնել ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին. Bloomberg
22 Հոկտեմբերի 2018 - 23:56
Հեղինակավոր Bloomberg պարբերականը, անդրադառնալով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկջիի սպանությանը, գրել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն այժմ լուրջ ընտրության առաջ են կանգնած՝ հաշվի առնելով այդ երկրների տնտեսական ու ռազմավարական կապերը Սաուդյան Արաբիայի հետ:
Թրամփի փեսան սաուդյան արքայազնին խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել Խաշոգջիի գործին
22 Հոկտեմբերի 2018 - 23:54
Սպիտակ տան խորհրդական, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին խորհուրդ է տվել լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի հետ կապված «լիակատար թափանցիկություն» պահպանել։ Այս մասին Քուշները պատմել է CNN-ին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4133
 
Լրահոս`