Facebook   Twitter
 
Ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. 34-ամյա հիվանդի հարազատները բողոքում են

Ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. 34-ամյա հիվանդի հարազատները բողոքում են

12 Հոկտեմբերի 2018 - 12:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 1-ին մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Մարիա Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող իր որդին՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Սուրեն Դավթյանը, մի քանի օր է, բժիշկների անփույթ աշխատանքի պատճառով կոմայի մեջ է։ Մ. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ բժիշկներն իրենց մեղքերը կոծկելու նպատակով որդու երակին արյունը մաքրող սարք են միացրել։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդի հարազատները հայտնել են, որ Ս. Դավթյանը սեպտեմբերի 22-ին ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն և ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետևանքով սեպտեմբերի 25-ից Ս. Դավթյանը գտնվում է կոմայի մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 11-ին, ժամը 21։50-ի սահմաններում Ս. Դավթյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Հարազատները ոստիկաններին հայտնել են նաև, որ նա մահացել է բժիշկների մեղքով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
23 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի
23 Հոկտեմբերի 2018 - 14:49
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Անհնար է ուշադրություն չդարձնել հայ աղջիկներին. բելառուսցի լրագրողի՝ հետաքրքիր հոդվածը Հայաստանի մասին
23 Հոկտեմբերի 2018 - 14:45
«Комсомольская правда Беларусь» հրատարակությունը հրապարակել է հոդված ««Իմ հայրենիք Բելառուս: Ինչպե՞ս էինք մենք կոնյակ խմում Երևանի կենտրոնում» վերնագրով, որը վերաբերում է թերթի թղթակից Պավել Միցկաեվիչի ճամփորդությանը Հայաստանում:
Կայացել է հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին նվիրված ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն» գրքի շնորհանդեսը
23 Հոկտեմբերի 2018 - 14:42
Հոկտեմբերի 22-ին կայացավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։
Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի. Հունան Պողոսյան
23 Հոկտեմբերի 2018 - 14:40
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին: Նրա նշանակումը միանշանակ չընդունվեց թե՛ սյունեցիների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ հասարակության այլ անդամների կողմից:
ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա
23 Հոկտեմբերի 2018 - 14:38
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թույլ է տվել նվազագույնի հասցնել արտաքին գործոններով պայմանավորված բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Այս պահին արդեն Հանրապետականը փոքրամասնություն է. Արա Բաբլոյան
23 Հոկտեմբերի 2018 - 14:32
Համաձայն ենք այն մոտեցման հետ, որ ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել ԸՕ քվեարկությանը, հիմա իրենց վրա է դրվել, որ հավաքեն ստորագրություններ և կազմակերպեն արտահերթ նիստ։
Ահազանգ. ավտոճանապարհին մարդ կա ընկած, մահացածի ինքնությունը պարզվում է
23 Հոկտեմբերի 2018 - 14:30
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան
23 Հոկտեմբերի 2018 - 14:26
Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13756
 
Լրահոս`
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական