Facebook   Twitter
 
Ինդոնեզիայում 4 մարդ է ձերբակալվել Instagram-ի միջոցով երեխա վաճառելու համար

Ինդոնեզիայում 4 մարդ է ձերբակալվել Instagram-ի միջոցով երեխա վաճառելու համար

12 Հոկտեմբերի 2018 - 12:02
Ինդոնեզիայի ոստիկանությունը բացահայտել ու ձերբակալել է մի շարք անձանց, որոնք հանրահայտ Instagram սոցկայքի միջոցով զբաղվել են երեխայի առքուվաճառքով:
Ինչպես նշում է The Guardian-ը, չորս ձերբակալվածի թվում են 29-ամյա երիտասարդը, որի էջն օգտագործվել է գործարքի համար, և 22-ամյա կինը, որը վաճառքի էր հանել իր երեխային: Բացի այդ, ձերբակալվել են գործարքի միջնորդն ու գնորդը: Բոլորին սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում:

Ոստիկանության փոխանցմամբ՝ իրենք թույլ չեն տվել, որ գործարքը կատարվի: Նրանք նաև մանրամասնել են, որ երիտասարդ մայրը պատրաստվում էր երեխային 1.000 դոլարով վաճառել:

Ինչ վերաբերում է տվյալ ինստագրամյան էջին, ապա այն ունի մեկ տարվա պատմություն, 700-ից ավելի հետևորդ: Այնտեղ պարբերաբար հրապարակվել են որդեգրման համար երեխաների լուսանկարներ, ինչպես նաև խորհուրդներ են տրամադրվել արտամուսնական կապի հետևանքով հղիացած կանանց:

HayNews.am



 
Նմանատիպ նորություններ
Մեքսիկայում հազարավոր մարդկանց են տարհանել՝ Խաղաղ օվկիանոսից մոտեցող փոթորկի պատճառով
23 Հոկտեմբերի 2018 - 23:58
Մեքսիկայի ափամերձ շրջաններում հազարավոր մարդիկ են տարհանվել, դպրոցները փակվել են:

Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Մոգերինին Սև ծովը «եվրոպական» է անվանել
23 Հոկտեմբերի 2018 - 23:22
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Սև ծովը «եվրոպական ծով» է, որտեղ ԵՄ–ն չի ուզում տեսնել ռազմական ուժի հերթական հզորացումը։
Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում
23 Հոկտեմբերի 2018 - 22:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ:
Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենտ Էտյենի քաղաքապետի՝ Արցախ կատարած այցի պատճառով
23 Հոկտեմբերի 2018 - 22:38
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել՝ կապված Սենտ Էտյենի քաղաքապետի՝ առանց Բաքվի թույլտվության Արցախ կատարած այցի հետ:
Կալինինգրադի օդանավակայանը կարող են անվանափոխել մարշալ Բաղրամյանի պատվին
23 Հոկտեմբերի 2018 - 22:32
ՌԴ Կալինինգրադի մարզի հանրային պալատը կազմել է հայտնի անձնանց անունների ցանկը, որոնց շարքից կընտրվի մեկը, որի պատվին կկոչվի «Խրաբրովո» միջազգային օդանավակայանը:
ԵՏՄ–ն ու ԱՄՆ–ն պատրաստ չեն համագործակցել կիբեռանվտանգության ոլորտում. Ռուդոլֆ Ջուլիանի
23 Հոկտեմբերի 2018 - 18:18
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) եւ ԱՄՆ-ն պատրաստ չեն համագործակցել կիբերանվտանգության ոլորտում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթացող III Եվրասիական միջազգային համաժողովում:
Կիևի կենտրոնում ավտոամբարձիչը 17 մեքենա է վնասել, կան տուժածներ
23 Հոկտեմբերի 2018 - 17:46
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավտոամբարձիչը 17 մեքենա է վնասել, որոնք կայանված են եղել մոտակայքում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ ու մասնագիտացած քննչական խումբ:
34-ամյա ռեփերն ընկել է ինքնաթիռի թևից և զոհվել
23 Հոկտեմբերի 2018 - 17:07
Կանադացի ռեփեր Ջոն Մաք Մյուրեյը զոհվել է տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդում է Huffpost Canada-ն`վկայակոչելով նրա մենեջերներին: Նա ընդամենը 34 տարեկան էր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4134
 
Լրահոս`