Facebook   Twitter
 
«Կառուցողն էլ, քանդողն էլ կինն է»․ Նազենի Հովհաննիսյան

«Կառուցողն էլ, քանդողն էլ կինն է»․ Նազենի Հովհաննիսյան

12 Հոկտեմբերի 2018 - 12:26
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք:
Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին աղջիկների, կանանց, դուստրերի մասին։ Նա գրել է․

«Աղջիկները հարստություն են, ընտանիքի նեցուկն են ու ամբողջ հոգսը իրենց ուսերին տանողն են)) իհարկե, մի երկրում, որտեղ «որոշողը» տղամարդիկ են իմ ասածը «հիմք» չէ... ))).... Բայց ես վստահ եմ, որ կառուցողն էլ, քանդողն էլ կինն է, եթե սիրո մեջ է ծնվել ու սեր, հոգատարություն տեսել, նույնն էլ կտարածի, եթե տեսել է բռնություն ու անխնա վերաբերմունք, ցավոք, էդպիսինն էլ կդառնա։

Կարճ. ունեցեք, շատ ունեցեք դուստրեր))) Նրանք են Սիրո տարածողը, մեզ ժպիտ և հոգատարություն տվողը, ի վերջո ՝ հենց նրանք են առողջ ու լիարժեք, աժանապատիվ ընտանիքի Հիմքը))) Մենք երեք քույր ենք) իմ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ իմ քույրերն են։

Նայեք այս Հրեշտակներին. աշխարհի Բարությունն են երեխաները։ Գրեք ձեր սիրելի դուստրերի անուններն ու Սիրո խոսքերը թող տարածվեն աշխարհով մեկ՜՜՜ Օրհնվեն ԲՈԼՈՐ երեխաները)

Հ.Գ Այսօր Աղջիկների պաշտպանության օրն էր (ՄԱԿ- Ի կողմից ընդունված 2012թ) Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղության ու սիրո մեջ»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
iPhone-ն այլևս ավելի գեղեցիկ չի դարձնի օգտատերերին
24 Հոկտեմբերի 2018 - 00:03
Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Մեքսիկայում հազարավոր մարդկանց են տարհանել՝ Խաղաղ օվկիանոսից մոտեցող փոթորկի պատճառով
23 Հոկտեմբերի 2018 - 23:58
Մեքսիկայի ափամերձ շրջաններում հազարավոր մարդիկ են տարհանվել, դպրոցները փակվել են:

Չեմպիոնների լիգա. «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին» (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:52
Չեմպիոնների լիգայի H խմբի 3-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»: Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով:
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:47
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հունական «Օլիմպիկ Սպիրոս Լուիս» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը:
Ամեն ինչի մեղավորը միայն ես եմ. Մաքգրեգոր
23 Հոկտեմբերի 2018 - 23:41
UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը մանրակրկիտ վերլուծել է UFC 229-ի մրցաշարում Խաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունը:
Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Մոգերինին Սև ծովը «եվրոպական» է անվանել
23 Հոկտեմբերի 2018 - 23:22
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Սև ծովը «եվրոպական ծով» է, որտեղ ԵՄ–ն չի ուզում տեսնել ռազմական ուժի հերթական հզորացումը։
Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:16
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
23 Հոկտեմբերի 2018 - 23:10
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 24487
 
Լրահոս`