Facebook   Twitter
 
Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիայի» առաջին ընդհանուր ժողովին

Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիայի» առաջին ընդհանուր ժողովին

12 Հոկտեմբերի 2018 - 12:38
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր ողջույնի խոսքում Նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման եւ մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ:

Բակո Սահակյանը նման հասարակական կառույցի ստեղծումը որակել է կարեւոր ու պահանջված: «Ձեր գործունեությունը եւ սկզբունքային դիրքորոշումը շատ կարեւոր են երկրում ամենասուր թեմաների եւ խնդիրների շուրջ առողջ երկխոսություն ապահովելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումներ եւ մտքերի փոխանակում կազմակերպելու տեսանկյունից, որոնք քաղաքակիրթ քաղաքական կուլտուրայի հիմնասյուներից են», - շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը գործուն աջակցություն կցուցաբերի կազմակերպության բոլոր բարի նախաձեռնություններին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն կա. ՍԴ դատավորի թեկնածու
23 Հոկտեմբերի 2018 - 12:45
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ:
Վարչապետի պաշտոնակատարը պարգևներ է հանձնում ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողներին (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 12:30
Վարչապետի պաշտոնակատարը պարգևներ է հանձնում ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողներին:
Արման Աբրահամյանը նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
23 Հոկտեմբերի 2018 - 12:22
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով,
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ավստրիացի իրավաբաններին ներկայացրել է դատական համակարգի կառուցվածքը, դատարանների գործունեության սկզբունքները
23 Հոկտեմբերի 2018 - 12:12
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ:
Թելման Թադեւոսյանը նշանակվել է Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
23 Հոկտեմբերի 2018 - 12:09
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եկտով՝ Թելման Թադեւոսյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:
ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ միացել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, իսկ ՀՅԴ-ն չի միացել
23 Հոկտեմբերի 2018 - 11:55
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն հավաքվել է:
Անցումային արդարադատությունն արդեն իրողություն է․ Վահե Գրիգորյան
23 Հոկտեմբերի 2018 - 11:36
ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստը։
Մենք պետք է կարողանանք կայուն եւ կանխատեսելի երկիր կառուցել.Արմեն Սարգսյան
23 Հոկտեմբերի 2018 - 11:20
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն եւ հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4794
 
Լրահոս`