Facebook   Twitter
 
Կամերային նվագախումբը հանդես կգա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին

Կամերային նվագախումբը հանդես կգա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին

12 Հոկտեմբերի 2018 - 12:41
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին:
Փառատոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

«Փառատոնի շրջանակում երեք համերգ կանցկացվի Երևանում, մեկն էլ Իջևանում: Բացմանը ելույթ կունենա Կամերային նվագախումբը, որը Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ տարբեր առիթներով նվագել է իմ ստեղծագործությունները: Այս համերգին նվագախմբի կատարմամբ կհնչի չորս ստեղծագործություն»,-նշում է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 14-ի համերգին կներկայացվեն «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները: Կհնչի նաև Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը 9 տարեկանում:

Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:

Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Լույս է տեսել Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի երկրորդ հրատարակությունը
20 Փետրվարի 2019 - 14:09
Լույս է տեսել գրող, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի երկրորդ հրատարակությունը:
Լիլիթ Հովհաննիսյանը՝ շքեղ զգեստով
20 Փետրվարի 2019 - 14:04
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր շքեղ կերպարը։
Գրիգոր Դանիելյանի եւ կնոջ ջերմ լուսանկարները՝ ԱՄՆ-ից
20 Փետրվարի 2019 - 12:59
Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ հրապարակում է զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ներկայացնում ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
20 Փետրվարի 2019 - 11:03
«Էլենի օրագրից» սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։
Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
20 Փետրվարի 2019 - 10:48
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
Աննա Թովմասյանը ներկայացել է նուրբ կերպարում (Լուսանկար)
19 Փետրվարի 2019 - 20:56
Երգչուհի Աննա Թովմասյանը, ով առաձնանում է իր ոճով ու գեղեցկությամբ, ներկայացել է նուրբ կերպարում։
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը
19 Փետրվարի 2019 - 17:23
Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը։
Դեցլի որդին դեմ է հոր մասին ֆիլմի նկարահանման գաղափարին
19 Փետրվարի 2019 - 17:18
Հայտնի ռուս ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) որդին՝ 13-ամյա Անտոնիյ Տոլմացկին, չի ողջունում հանգուցյալ հոր մասին վավերագրական ֆիլմի նկարահանման գաղափարը, ավելին՝ ռեփերի տղան «խաբեբա» է անվանել լրագրող Ռոման Սուպերին, որը դրամահավաք է սկսել տվյալ ֆիլմի նախագծի իրագործման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 760
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր