Facebook   Twitter
 
Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ Արցախի կողմում գործողությունների մասնակցելու․ Տ․ Փարվանյան

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ Արցախի կողմում գործողությունների մասնակցելու․ Տ․ Փարվանյան

12 Հոկտեմբերի 2018 - 12:54
Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների։
Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ագրեսիայի դեպքում իրենք չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ, ինչ գործողություններ կլինեն։

«Ես միայն կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ Թե ինչ քանակի կամ ինչ ձևի հակառակորդ կարող է լինել դիմացդ, այլ խնդիր է, չնայած մենք գիտենք, թե ով են, ինչ սպառազինություն ունեն և այլն, բայց թե ինչպես կզարգանա ընթացքը, դա միայն ժամանակը ցույց կտա։ Միայն կարող եմ փաստել, որ միացյալ զորախումբը, եթե պետք լինի, որ գործողությունների մասնակցի, մասնակցելու է և իր խնդիրը կատարելու է», - ընդգծեց Տիգրան Փարվանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում
12 Դեկտեմբերի 2018 - 18:55
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ից 13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը:
Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը
12 Դեկտեմբերի 2018 - 17:41
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատ: Տեղակայման հասցեն՝ քաղաք Երեւան, Բաբայան 6, հեռախոս՝ 010-20-15-68:
Զինծառայողներ բաց նամակ են հղել Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը ներում շնորհելու խնդրանքով
12 Դեկտեմբերի 2018 - 10:46
Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու խնդրանքով:
ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով Լեհաստանում էր
11 Դեկտեմբերի 2018 - 22:09
Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին
11 Դեկտեմբերի 2018 - 20:05
Դեկտեմբերի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
ՊՆ-ն մտադիր է Զինված ուժերում ներդնել նոր սարքավորումներով եւ արդիականացված ճաշարանային համալիրներ
11 Դեկտեմբերի 2018 - 12:20
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով եւ անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում եւ մարտական հերթապահության դիրքերում:
Քննարկվել է խաղաղապահ բրիգադում կին զինծառայողների իրավունքների թեման
11 Դեկտեմբերի 2018 - 11:13
Սույն թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի միջեւ կնքված համաձայնագրի, 2018թ. համագործակցության շրջանակներում եւ «Ընդեմ կանանց նկատմամբ բռնության 16 (տասնվեց) օրյա քարոզարշավի» ու «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ» խաղաղապահ բրիգադում կազմակերպվեց հանդիպումներ ու պարապմունքներ կին զինծառայողների հետ:
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին
10 Դեկտեմբերի 2018 - 16:01
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 215
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական