Facebook   Twitter
 
Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ ունի

Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ ունի

12 Հոկտեմբերի 2018 - 14:02
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում վաղը Հայաստանի հավաքականը կընդունի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ ժամը 20:00-ին:
Այսօր կայանում են երկու հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային ասուլիսները:

Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասն իր ասուլիսը սկսեց Հայաստանի հավաքականում մարզչի փոփոխության մասին հարցին պատասխանելով.

«Չեմ կարող ասել՝ մարզչի փոփոխությունը դրական, թե բացասական ազդեցություն կունենա: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականը ուժեղ թիմ է, այստեղի ֆուտբոլիստները լավագույն ակումբներում են խաղում:

Մարտավարության մասին

«Երբ գնդակով լինենք՝ կհարձակվենք, երբ գնդակով չլինենք՝ կպաշտպանվենք»:

Ազգերի լիգայի մասին

«Կարծում եմ, այս մրցաշարը թույլ է տալիս փոքր թիմերին ցույց տալ իրենց ուժերը, որքան էլ շատերը բողոքեն, ըստ իս՝ սա լավ առիթ է փոքր հավաքականների համար հաջողություններ գրանցել»:

Վնասվածքների մասին

«Անթոնի էրնանդեսը վնասվածք ունի, իսկ Թիջեյ դե Բարը որակազրկված է և չի կարող մասնակցել հանդիպմանը»:

Հավելենք, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը կմեկնարկի ժամը 17:30-ին:

Հիշեցնենք նաև, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում առաջին երկու տուրից հետո առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է՝ 6 միավորով: Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականներն ունեն 3-ական միավոր: Ջիբրալթարի ընտրանին դեռ միավոր չունի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ալեքսանդր Գրիգորյան. Հիմա Մասիմո Կարերան կարող է աշխատել Սալվատորե Բոկետիի պիցերիայում
22 Հոկտեմբերի 2018 - 19:16
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի հեռացմանը:
Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ եւ կմրցի Սամուել Սեւյանի հետ
22 Հոկտեմբերի 2018 - 17:26
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 հաղթանակով է մեկնարկել բրիտանական Մեն կղզում անցկացվող «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:
Ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբներին հորդորել է չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը
22 Հոկտեմբերի 2018 - 16:56
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել` հայկական ակումբներին հորդորելով ապահովել թարգմանություն հետխաղյա մամուլի ասուլիսների ընթացքում:
Հոկտեմբերի 25-ից 28-ը Իջևանում տեղի կունենան նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները
22 Հոկտեմբերի 2018 - 16:24
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 25-ից 28-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
ԱԱ-2018. Դավիթ Սաֆարյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
22 Հոկտեմբերի 2018 - 16:13
2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը չկարողացավ դուրս գալ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականն այս գիշեր կվերադառնա Երևան
22 Հոկտեմբերի 2018 - 15:37
Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով:
Պիկե. Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի մեր խաղի վրա
22 Հոկտեմբերի 2018 - 15:17
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն «Սևիլիայի» դեմ (4:2) Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից հետո ասել է, որ Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց նրա բացակայությունը շատ չի ազդի կատալոնական ակումբի խաղի վրա: Այդ խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:2 հաշվով:
ԱԱ-2018. Միհրան Ջաբուրյանը լքեց պայքարը
22 Հոկտեմբերի 2018 - 14:15
Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը (57 կգ) դուրս մնաց պայքարից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Զլատան Իբրահիմովիչը ձմռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»
22 Հոկտեմբերի 2018 - 13:41
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ հրավիրելու տարբերակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2169
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Կոչ եմ անում պատրաստվել մարտի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր