Facebook   Twitter
 
Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով. ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար

Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով. ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար

12 Հոկտեմբերի 2018 - 16:07
Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովից ամբոփիչ ասուլիսում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:
«Մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնում այս պաշտոնը: Ինձ համար մեծ պատիվ է այն վստահությունը, որ դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ: Դուք ինձ ուղղորդել եք եւ ձեր հույսները նաեւ իմ վրա եք դրել: Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով:

Շնորհակալ եմ այս հնարավորությունը, որ տալիս եք՝ ղեկավարելու կազմակերպությունը հաջորդ 4 տարիներին: Այս ընտանիքը ունի մեծ ներուժ, դրա հետ է կապված, որ ուզում էի ներկայացնել իմ թեկնածությունը: Սա մարտահրավեր է, որը ես կփորձեմ հաղթահարել: Ես սա մենակ չեմ անելու, անելու եմ համախմբված, ուղղորդելու եմ իմ ոճով եւ ձեր աջակցությամբ»,-ասաց նա:

Մուշիկիվաբոն նշեց, որ վերջին 2,5 ամսում շուրջերկրյա ճամփորդություն է կատարել՝ փորձելով հավաքագրել ֆրանկոֆոն երկրների գաղափարները, ակնկալիքները:

Նա շնորհակալություն հայտնեց Աֆրիկյան պետությունների միությանը, որն իրեն առաջադրել էր կազմակերպության գլխավոր քարտուղրի պաշտոնում. «Իմ թեկնածությունը ոչ միայն ինձ համար է կարեւոր, այլեւ վկայությունն է, որ մենք բոլորս ավելի ուժեղ կարող ենք լինել»:

Նա ընդգծեց կազմակերպության որոշ ներկայացուցիչների մտահոգությունը, որ ֆրանսերենն ավելի նվազ է կիրառվում իրենց երկրներում:

«Ես որպես գլխավոր քարտուղար կարեւորություն եմ տալու ֆրանսերենին այս բազմալեզու աշխարհում: Այն 9 տարին, որ ես անցկացրեցի Ռունդայի դիվանագիտական ոլորտում, ես փորձել եմ լուծումներ գտնել կոնկրետ հարցերի, մի երկիր, որը տուժել է ցեղասպանության պատճառով, որը նաեւ կարողացավ վերակառուցվել, ես ուզում եմ ֆրանկոֆոնիային տալ իր դերը որպես մի ատյան, որը կունենա հաշտարարի դեր այդ բանակցություններում».-ընդգծեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երկուշաբթի արտահերթ նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը գալու է ԱԺ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության նիստ է անելու
23 Հոկտեմբերի 2018 - 16:09
Այսօր՝ ԱԺ Ծառուկյան խմբակցությունը ողջ կազմով ստորագրել է արտահերթ նիստ հրավիրելու մասին ձեւաթուղթը, որի ժամանակ կրկին քննարկման կդրվի Ընտրական նոր օրենսգիրքը։ 35 պատգամավոր է ստորագրել այն՝ անհրաժեշտ 27-ի փոխարեն։
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
23 Հոկտեմբերի 2018 - 16:02
«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1962 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը հունիսի 1-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հավաքվել է 35 ստորագրություն. ԱԺ–ն հոկտեմբերի 29–ին կքննարկի ԸՕ փոփոխությունների նախագիծը
23 Հոկտեմբերի 2018 - 15:55
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի՝ հոկտեմբերի 29–ին, երկրորդ անգամ կքննարկվի Ազգային ժողովում։
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդու գործով դատական նիստը. Ուղիղ
23 Հոկտեմբերի 2018 - 15:53
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եկավ Սաշիկ Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը` մասնակցելու իր գործով դատական նիստին։
Հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել. ԿԸՀ
23 Հոկտեմբերի 2018 - 15:50
2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն:

ԴԱՀԿ-ն պետք է 1-օրյա ժամկետում մնացած բանկերում կալանքից ազատի գումարը. Գևորգ Գորգիսյան (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 15:40
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
Մենք հավատարիմ կմնանք հուշագրին եւ չենք քվեարկի. Նաիրա Զոհրաբյան
23 Հոկտեմբերի 2018 - 15:34
Նիկոլ Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում, եւ մենք վաղը չենք քվեարկելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4797
 
Լրահոս`
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական