Facebook   Twitter
 
Մարդ պետք է ողնուղեղի բորբոքմամբ տառապի, որ ասի, թե մենք սատարել ենք Շուռնուխում «գեյերի» նկատմամբ բռնությանը. Նարեկ Մալյան

Մարդ պետք է ողնուղեղի բորբոքմամբ տառապի, որ ասի, թե մենք սատարել ենք Շուռնուխում «գեյերի» նկատմամբ բռնությանը. Նարեկ Մալյան

12 Հոկտեմբերի 2018 - 16:09
Մարդ պետք է ողնուղեղի բորբոքմամբ տառապի, որ ասի, թե մենք սատարել ենք երբևիցե բռնությունը. հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խմբի համահեղինակ Նարեկ Մալյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան այն արձագանքներին, թե Մարալիկում բռնություն են գործադրել բռնությունը խրախուսող անձանց նկատմամբ՝ հիշեցնելով հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի՝ Շուռնուխ գյուղում համասեռամոլի նկատմամբ բռնությանը ոգևորող այցի դեպքերը:
«Պատրանք են ստեղծել. մենք երբեք, երբեք չենք սատարել ոչ մի բռնության, և փորձ չի էլ լինելու, որ բռնությանը օգնենք»,- ասաց նա:

Մալյանն ասաց, որ Շուռնուխի թեմային անդրադարձել են, քանի որ կարծել են, որ այդ թեման չլուսաբանվեց համակողմանի.

«Մենք ուղղակի գնացել ենք Շուռնուխ, այդ մարդկանց կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա ենք եղել և փորձել լուսաբանել այլ տեսանկյունից: Բռնությունը դատապարտում ենք՝ անկախ նրանից՝ այն կիրառվում է արդյոք մարդկանց նկատմամբ, որոնց համարում ենք քաղաքական հակառակորդներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Շուռնուխում նկարահանված այն տեսանյութին, որտեղ հայտարարում են, թե «ոստիկանություն են կանչել, որովհետև «գեյ ենք տփել»», Մալյանը դա որակեց հումորային տեսանյութ, որը հիմնված է եղել Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա նկարահանված «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի դրվագի վրա:

«Այդպես լինի՝ Հրանտ Մաթևոսյանն էլ քարոզում էր ոչխարի գողությունը»,- ասաց նա և նշեց, որ ամեն մարդու անձնական գործն է, թե ինչ սեռական կողմնորոշում ունի:

«Արթուրն ասում ա՝ մենք գնացել ենք Շուռնուխ՝ այդ մարդկանց ասենք՝ «գեյ» լինելը վիրուս չի, ինչի՞ եք վախենում՝ վարակվեք»,- ասաց նա:

Հաղորդման համահեղինակ Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ իրենք այնքան են կողմ «գեյ ծեծելուն», որքան Հրանտ Մաթևոսյանը՝ ոչխար գողանալուն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ազգային Միացյալ Կուսակցություն․ Պարույր Հայրիկյան
23 Հոկտեմբերի 2018 - 13:52
Պարույր Արշավիրի Հայրիկյանը ծնվել է 1949 թ., Երեւանում: Մինչեւ կալանավորվելը սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի երեկոյան բաժնի 3-րդ կուրսում, միաժամանակ աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում:
«Վունդերքինդ տղա ա, ընդեղ տառապի՞». ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանի հարազատները համաներում են պահանջում
23 Հոկտեմբերի 2018 - 13:49
«Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի միակ դուստրը՝ Լաուրա Մնջոյանը ցանկանում է, որպեսզի իր պսակադրությանը ներկա գտնվի հայրը։
ԸՕ նախագծի տապալման մեջ Արա Բաբլոյանը մեղադրում է «Ծառուկյան» խմբակցությա՞նը
23 Հոկտեմբերի 2018 - 13:43
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի տապալման մեջ ՀՀԿ–ականները որեւէ մեղավորություն չունեն։
Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում
23 Հոկտեմբերի 2018 - 13:37
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
Հայաստանը վերականգնում է բարձր տեխնոլոգիական արտադրության առաջատարի իր ֆունկցիան. Պուտինի խորհրդական
23 Հոկտեմբերի 2018 - 13:35
ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական հզորությունների կոոպերացիան թույլ կտա Հայաստանին վերականգնել բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին:
Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հրապարակումները
23 Հոկտեմբերի 2018 - 13:20
Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հրապարակումները:
Ինչո՞ւ մատչելի բնակարաններն անմատչելի դարձան. «Վերածնունդ» թաղամասում բնակարանի համար հերթագրվածներն անակնկալի են եկել
23 Հոկտեմբերի 2018 - 13:14
«Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից, որի հետեւանքով շատերի համար մատչելի բնակարաններ անմատչելի են դարձել:
11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
23 Հոկտեմբերի 2018 - 13:10
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած տասնմեկ պատանիների անունները։ Մերձավոր Արևելքի յոթ երկրներից ժամանած երիտասարդները 2018թ. սեպտեմբերին սկսել են իրենց ուսումը Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) կրթական ցանցի դպրոցներում՝ աշխարհով մեկ։
Մեկնարկել է դպրոցականների ակնային առողջության պահպանման հանրապետական ծրագիրը
23 Հոկտեմբերի 2018 - 12:57
Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13755
 
Լրահոս`