Facebook   Twitter
 
«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

12 Հոկտեմբերի 2018 - 16:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ջիվան Գասպարյան,
Սիրելի Վարպետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԴԱՀԿ-ն պետք է 1-օրյա ժամկետում մնացած բանկերում կալանքից ազատի գումարը. Գևորգ Գորգիսյան (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 15:40
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
Մենք հավատարիմ կմնանք հուշագրին եւ չենք քվեարկի. Նաիրա Զոհրաբյան
23 Հոկտեմբերի 2018 - 15:34
Նիկոլ Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում, եւ մենք վաղը չենք քվեարկելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք թերի են հայտարարագրվում եկամուտները, առկա է ստվերային տնտեսություն. ՊԵԿ
23 Հոկտեմբերի 2018 - 15:17
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:



ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար կա 35 պատգամավորի ստորագրություն
23 Հոկտեմբերի 2018 - 15:13
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է սկսել դարձյալ արտահերթ նիստ գումարելու համար:
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
23 Հոկտեմբերի 2018 - 15:00
Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի
23 Հոկտեմբերի 2018 - 14:49
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Անհնար է ուշադրություն չդարձնել հայ աղջիկներին. բելառուսցի լրագրողի՝ հետաքրքիր հոդվածը Հայաստանի մասին
23 Հոկտեմբերի 2018 - 14:45
«Комсомольская правда Беларусь» հրատարակությունը հրապարակել է հոդված ««Իմ հայրենիք Բելառուս: Ինչպե՞ս էինք մենք կոնյակ խմում Երևանի կենտրոնում» վերնագրով, որը վերաբերում է թերթի թղթակից Պավել Միցկաեվիչի ճամփորդությանը Հայաստանում:
Կայացել է հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին նվիրված ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն» գրքի շնորհանդեսը
23 Հոկտեմբերի 2018 - 14:42
Հոկտեմբերի 22-ին կայացավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14057
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական