Facebook   Twitter
 
Գերմանիայում ընթացքի ժամանակ այրվել է հարյուրավոր ուղևորներ տեղափոխող գնացքը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Գերմանիայում ընթացքի ժամանակ այրվել է հարյուրավոր ուղևորներ տեղափոխող գնացքը (Լուսանկարներ, Տեսանյութ)

12 Հոկտեմբերի 2018 - 18:12
Գերմանիայի հարավարևմտյան շրջանում ընթացքի ժամանակ բռնկվել է Քյոլն-Ֆրանկվուրտ երթուղով շարժվող ICE գնացքը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, գնացքի 510 ուղևորին տարհանել են, հինգ մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 06:30-ին, երբ մեքենան անցնելիս է եղել Վեստերվալդ շրջանով: Ամբողջությամբ այրվել է գնացքի հետևի մասը: Ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են մոտակա երկաթուղային կայարան, որտեղից նրանք շարունակել են ճանապարհը:

Աղբյուրի տվյալներով՝ երկաթուղային գիծը փակ կլինի առնվազն մինչև օրվա վերջ:

Նախնական եզրակացության համաձայն՝ կրակի բռնկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
iPhone-ն այլևս ավելի գեղեցիկ չի դարձնի օգտատերերին
24 Հոկտեմբերի 2018 - 00:03
Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Մեքսիկայում հազարավոր մարդկանց են տարհանել՝ Խաղաղ օվկիանոսից մոտեցող փոթորկի պատճառով
23 Հոկտեմբերի 2018 - 23:58
Մեքսիկայի ափամերձ շրջաններում հազարավոր մարդիկ են տարհանվել, դպրոցները փակվել են:

Չեմպիոնների լիգա. «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին» (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:52
Չեմպիոնների լիգայի H խմբի 3-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»: Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով:
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:47
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հունական «Օլիմպիկ Սպիրոս Լուիս» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը:
Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին
23 Հոկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկահայ գիտնական, տեխնիկական գիտությունների պրոֆեսոր Դիրան Ապելյանն արժանացել է հանրահայտ Ուորսեսթեր պոլիտեխնիկական համալսարանի (Մասաչուսեթս) «Նորարար 2018» գիտական մրցանակին:
Մոգերինին Սև ծովը «եվրոպական» է անվանել
23 Հոկտեմբերի 2018 - 23:22
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Սև ծովը «եվրոպական ծով» է, որտեղ ԵՄ–ն չի ուզում տեսնել ռազմական ուժի հերթական հզորացումը։
Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:16
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
23 Հոկտեմբերի 2018 - 23:10
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են
23 Հոկտեմբերի 2018 - 23:04
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16206
 
Լրահոս`