Facebook   Twitter
 
Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդուարդ Նալբանդյանին

Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Էդուարդ Նալբանդյանին

12 Հոկտեմբերի 2018 - 19:04
Գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են՝ ասել է վարչապետ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովը։
Նա նկատել է, որ դա անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, որը ծառայել է մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը։

Փաշինյանը արձանագրել է, որ Գագաթնաժողովն անցել է շատ բարձր մակարդակով եւ շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ այլ կազմակերպիչների։

Նա նկատել է, որ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացրել են դեռ 2016 թ–ին. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»,–ասել է վարչապետը։

Նա ընդգծել է նաեւ Ոստիկանության եւ ԱԱԾ–ի արդյունավետ ծառայությունը։

Վարչապետը չի մոռացել նաեւ շնորհակալություն հայտնել ֆրանսերենի իր դասախոսին եւ խոստացել շարունակել ֆրանսերենի, անգլերենի եւ ռուսերենի ուսումնառությունը։

«Հենց հիմա սկսվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը տեղի է ունենալու այսօր եւ վաղը։ Կանադայի վարչապետի հետ հասցրել ենք շփվել եւ այս պաշտոնական այցը շատ կարեւոր ավարտական ակորդ կլինի»,–նշել է Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել նաեւ ժողովրդին. «Մեր երկրում ամենատպավորիչը մարդիկ են, նրանց հյուրասիրությունը, ջերմությունը շատ կարեւոր է»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշը կապում է մի քանի պատճառների հետ
10 Դեկտեմբերի 2018 - 01:49
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ:
Երկրորդ խաղակեսում մեզ խանգարեց հանդիպակաց քամին. Կուրտուա
10 Դեկտեմբերի 2018 - 01:48
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:41
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 01:39
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1206 ընտրատեղամասերից:
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
10 Դեկտեմբերի 2018 - 01:36
Իտալական A Սերիայի 15-րդ տուրի վերջին խաղում «Միլանն» ընդունեց Թուրինից ժամանած «Տորինոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Գրանցվեց 0:0 հաշիվը:
Մենք պետք է շարունակենք աշխատել Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ․ Պետքարտուղարի օգնական
10 Դեկտեմբերի 2018 - 01:33
ԵԱՀԿ երկրները պետք է աշխատեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
10 Դեկտեմբերի 2018 - 01:29
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը խմբի համակարգող, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշայի (միապալատ խորհրդարան) տորագայի (նախագահի) տեղակալ Միրլան Բակիրովի գլխավորությամբ իրենց անհատական երթուղուն համապատասխան իրականացրել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտարկում։
Ռուսական գողական համայնքի «նայողին» բերման են ենթարկել Մոսկվայում
10 Դեկտեմբերի 2018 - 01:27
Մոսկվայում ձերբակալել են ռուսական գողական համայնքի «նայող», 43-ամյա օրենքով գող Կախաբեր Փարփալիային, որը քրեական շրջանակներում հայտնի է Կախա Գալսկի մականունով, հաղորդում է «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը:
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 01:21
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1113 ընտրատեղամասերից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15945
 
Լրահոս`
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018