Facebook   Twitter
 
Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ բազմազանություն. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ բազմազանություն. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

12 Հոկտեմբերի 2018 - 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը շատ է կարևորում Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը և վստահություն հայտնում, որ նորընտիր գլխավոր քարտուղարը կկարողանա զարգացնել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը:
Այս մասին նախարարության պետքարտուղարը նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Սա շատ կարևոր պահ է բոլորիս համար, որ մենք ապրեցինք այս շաբաթ, և այն կարևոր էր հատկապես Հայաստանի համար: Մենք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, գնում ենք դեպի 50-ամյակ, որը կնշվի Թունիսում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր խորհրդանիշ է, քանի որ այդ երկրից է եղել Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկը՝ Հաբիբ Բուրգիբան, ով նաև թունիսցի քաղաքական և հասարակական գործիչ էր, իսկ այսօր Թունիսը ներկայացնում է տվյալ երկրի արտաքին գործերի և համագործակցության նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ով այսուհետև գլխավորելու է կազմակերպությունը»,- նշեց Ժան-Բատիստ Լեմուանը:

Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ձեռք ձեռքի տված աշխատելու է բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև նորընտիր գլխավոր քարտուղարի հետ:

«Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ բազմազանություն: Միասնություն է այն լեզվի միջոցով, որով մենք հաղորդակցվում ենք, իսկ բազմազանություն՝ այն պատմության միջոցով, որ ամենքս ունեցել ենք»,- շեշտեց Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը:

Լեմուանը ողջույններ հղեց նախորդ տնօրինությանը՝ ՖՄԿ նախկին գլխավոր Միկայել Ժանին, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանին:

«Մենք տեսնում ենք, որ մեր համաքաղաքացիները հարցեր են տալիս ճգնաժամերի ավելացման վերաբերյալ, բայց Ֆրանկոֆոնիան հենց դրա համար է տվյալ երկրում, որպեսզի կարողանա ինչ-որ տեսակի «բուժամիջոցներ» առաջարկել իրավիճակի կարգավորման համար: Այդ «բուժամիջոցները» առաջարկվում են այնպիսի կառույցների հետ միասին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ տարածաշրջանային կազմակերպությունները»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը և հավելեց, որ բոլոր անդամ պետությունները ցանկություն ունեն ավելի սերտ աշխատանքներ իրականացնել Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների միջև:

Նա վստահեցրեց, որ Ֆրանկոֆոնիան ոչ միայն գրավիչ է այն տարածքների համար, որտեղ ֆրանսերենն օգտագործվում է արդեն տասնամյակներ շարունակ, այլ նաև այն տարածքների, որոնց համար ֆրանսերենը հիմնական լեզուներից չէ:

«Այդ պետություններն ընտրություն են արել ավելի մոտենալու Ֆրանկոֆոնիային և հասանելիություն ունենալ դեպի մի ոլորտ, մի տիրույթ, որը վերաբերում է երիտասարդությանը: Կարծում եմ երիտասարդության թեման շատ կարևոր է նաև Լուիզ Մուշիկիվաբոն համար, քանի որ նա հավատում է, որ կկարողանա այն առաջ տանել՝ կրթության, աշխատանքի և փոխանակումների միջոցով»,- ընդգծեց Լեմուանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը խոսքն ավարտեց՝ մեջբերելով ֆրանսիական մի երաժշտական խմբի, որի երգում ասվում է. «Ֆրանկոֆոնիան չունի թուղթ, այն գոյություն ունի, եթե յուրաքանչյուր սերնդի կին թե տղամարդ իրեն ճանաչում է որպես ֆրանկոֆոն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:21
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1278 ընտրատեղամասերից:
«Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր
10 Դեկտեմբերի 2018 - 02:10
Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում «Ռիվեր Փլեյփը» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»:
Հեղափոխությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակներին չհասնենք. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 02:08
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում ասել, որ այսօր հեղափոխության վերջին օրն է:
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:01
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1267 ընտրատեղամասերից:
ՀՀԿ-ն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:58
ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Բոլորին անհրաժեշտ է, որ Բորուսիան սխալվի.Կովաչ
10 Դեկտեմբերի 2018 - 01:54
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի չեմպիոնական պայքարի մասին․
Փաշինյանը ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշը կապում է մի քանի պատճառների հետ
10 Դեկտեմբերի 2018 - 01:49
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ:
Երկրորդ խաղակեսում մեզ խանգարեց հանդիպակաց քամին. Կուրտուա
10 Դեկտեմբերի 2018 - 01:48
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:41
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18055
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018