Facebook   Twitter
 
Հայերը երբեք չեն մոռանա, երբ Դուք ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին. Սարգսյանը՝ Թրյուդոյին

Հայերը երբեք չեն մոռանա, երբ Դուք ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին. Սարգսյանը՝ Թրյուդոյին

12 Հոկտեմբերի 2018 - 21:05
Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են:
Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին: Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 12–ին, հանդիպման ժամանակ։

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք եւ Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում:

«Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»,–ասել է Արմեն Սարգսյանը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների:

Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, եւ աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնոլոգիաների ոլորտներում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 01:10
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1010 ընտրատեղամասերից:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Պորտուի» պաշտպանին
10 Դեկտեմբերի 2018 - 01:09
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել պորտուգալական «Պորտուի» պաշտպան Էդեր Միլիտաոյի տրանսֆերը:
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 01:02
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 971 ընտրատեղամասերից:
Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
10 Դեկտեմբերի 2018 - 00:55
Սիրիական Լաթաքիա նահանգում ու Հալեպ քաղաքում զինված խմբավորումների իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զիվորական, ևս մեկը՝ վիրավորվել:
Վթար Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում
10 Դեկտեմբերի 2018 - 00:53
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
10 Դեկտեմբերի 2018 - 00:45
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն․
«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են ավելի քան 150 գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ․ Դանիել Իոաննիսյան
10 Դեկտեմբերի 2018 - 00:42
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավելի գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 00:34
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 825 ընտրատեղամասերից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15944
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 00։19-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։01-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
Դովրուս գյուղում առաջատարը ՀՅԴ-ն է
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018