Facebook   Twitter
 
Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

22 Հոկտեմբերի 2018 - 13:18
Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է:

Վերջին տարիներին, օրինակ, մեր երկրի երկու խոշոր բուհերում՝ ԵՊՀ-ում և Պոլիտեխնիկում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետի դիմորդները, որը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա իրավիճակով»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պետք է նոր զարկ տրվի քիմիայի բանագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում: «ՀՀ նոր կառավարությունը բավականին հավակնոտ ծրագրեր ունի կրթության և գիտության ոլորտում:

Այս ամիսների ընթացքում փորձել ենք տարբեր ծրագրեր մշակել, իսկ որոշ տեղերում արդեն անցել ենք դրանց իրականացմանը: Միջին մասնագիտական կրթության ոլորտում, օրինակ, մենք բավականին կարևորում ենք գործատուների հետ կապը և վերջերս մի քանի համաձայնագրեր ենք ստորագրել՝ այդ ոլորտն ակտիվացնելու և զարգացնելու համար:

Նման հեղինակավոր գիտաժողովների անցկացումը հատկապես քիմիայի բնագավառում կենսական կարևորություն ունի Հայաստանի համար»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առանց միջազգային համագործակցության, առանց գիտական ժամանակակից աշխարհի փորձը և նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես քիմիայի զարգացումը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորել մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն ու նորարարական պրակտիկաներ կիրառեն:
Գիտաժողովին մասնակցել է 22 աշխարհահռչակ գիտնական, այդ թվում` Նոբելյան 2 մրցանակակիր:

Գիտաժողովին ներկա են գտնվել նաև ավելի քան 100 գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից (ԱՄՆ, Շվեյցարիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Իսրայել, Իտալիա, Գերմանիա և այլն)` ունկնդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և ներկայացնելու սեփական աշխատանքները: Կազմակերպիչները համոզված են, որ գիտաժողովը նոր շունչ կհաղորդի Հայաստանում քիմիայի ոլորտին և ուրույն հարթակ կծառայի հայ գիտնականների և ուսանողների համար՝ ծանոթանալու վերջին գիտական զարգացումներին և ձևավորելու նոր կապեր: Նշենք, որ գիտաժողովն ընթանալու է հոկտեմբերի 21-25-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը
19 Մարտի 2019 - 20:24
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է երկնաքարի պայթյունը, որը տեղի էր ունեցել Բերինգի ծովի օդային տարածքում՝ Կամչատկա թերակղզու ափամերձ շրջանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Կապանցի 31–ամյա կինն ու տղամարդը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով խոշոր գումարներ են հափշտակել. ՔԿ
19 Մարտի 2019 - 20:20
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Վարչապետը և ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը
19 Մարտի 2019 - 20:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:
Այտին կրակված փամփուշտը «ներշնչած» հնդիկ տղամարդուն հաջողվել է կենդանի մնալ
19 Մարտի 2019 - 20:12
Հնդկաստանում բժիշկներին հաջողվել է հանել այցելուի շնչուղիներում մնացած փամփուշտը՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Երևանի պատվիրակությունը տրանսպորտի ռեֆորմի հարցով մեկնել է Չեխիա
19 Մարտի 2019 - 20:10
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը
19 Մարտի 2019 - 20:08
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
19 Մարտի 2019 - 20:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից:
ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
19 Մարտի 2019 - 20:03
Թեեւ առեւտրի նկտամամբ Վաշինգտոնի «եսասեր» մոտեցումն անկայուն է, դեռ վաղ է խոսել այն մասին, որ ԵՄ-ԱՄՆ բանակցությունները ձախողման են դատապարտված: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը, հաղորդում է Reuters-ը:
Bentley-ն 5 կոլեկցիոն Bentayga կթողարկի (Տեսանյութ)
19 Մարտի 2019 - 19:19
Bentley ընկերությունը ներկայացրել է սահմանափակ արտադրությամբ կոլեկցիոն Bentayga Pearl of the Gulf մոդելը: Սադափով զարդարված ավտոմեքենայից կթողարկվի միայն հինգ օրինակ, հաղորդում է Motor1-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17300
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Bentley-ն 5 կոլեկցիոն Bentayga կթողարկի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր