Facebook   Twitter
 
Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը իրեն ու բաժնի  6 աշխատակցի, առանց հիմքի, վճարել է 21,5 մլն դրամ. Ոստիկանություն

Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը իրեն ու բաժնի 6 աշխատակցի, առանց հիմքի, վճարել է 21,5 մլն դրամ. Ոստիկանություն

22 Հոկտեմբերի 2018 - 19:37
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Այս մասին տեղեկացանք ոստիկանության լրատվության վարչությունից:

Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր 21.567.472 դրամ։

Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խարդախության համար հետախուզվող 28-ամյա Մանեն ներկայացել է ոստիկանություն
25 Ապրիլի 2019 - 19:25
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 28-ամյա Մանե Ղազարյանը, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, լիցքավորող սարք և ականջակալ
19 Ապրիլի 2019 - 16:21
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 19-ին, ժամը 11:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին:
Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել
15 Ապրիլի 2019 - 17:02
ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը:
Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախող Երևանի բնակչին գրանցել է որպես հավաքարար, ԵՊԲՀ-ի ուսանող դստերը՝ լաբորանտ. ՔԿ
12 Ապրիլի 2019 - 13:19
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այնթափի 2 բնակիչ 50 000 դրամ կաշառք են տվել ՔԿՀ–ներից մեկին բուժակին, որպեսզի նա 4 հեռախոս փոխանցի ՔԿՀ–ում գտնվող իրենց հորը
06 Ապրիլի 2019 - 20:15
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կաշառակերության դեպք են արձանագրել
06 Ապրիլի 2019 - 14:45
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ապրիլի 5-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Առողջապահության փոխնախարարը կալանավորվեց
02 Ապրիլի 2019 - 19:02
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Փաստաբանը բողոքարկել է դատավորին կալանավորելու մասին դատարանի որոշումը
01 Ապրիլի 2019 - 16:59
3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին
30 Մարտի 2019 - 20:56
Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական