Facebook   Twitter
 
Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

26 Հոկտեմբերի 2018 - 13:08
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը և սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի
հանգամանքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն ընդգրկված է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում և, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով: Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված
անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 26–ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել
15 Ապրիլի 2019 - 17:02
ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը:
Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախող Երևանի բնակչին գրանցել է որպես հավաքարար, ԵՊԲՀ-ի ուսանող դստերը՝ լաբորանտ. ՔԿ
12 Ապրիլի 2019 - 13:19
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այնթափի 2 բնակիչ 50 000 դրամ կաշառք են տվել ՔԿՀ–ներից մեկին բուժակին, որպեսզի նա 4 հեռախոս փոխանցի ՔԿՀ–ում գտնվող իրենց հորը
06 Ապրիլի 2019 - 20:15
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կաշառակերության դեպք են արձանագրել
06 Ապրիլի 2019 - 14:45
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ապրիլի 5-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Առողջապահության փոխնախարարը կալանավորվեց
02 Ապրիլի 2019 - 19:02
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։
Փաստաբանը բողոքարկել է դատավորին կալանավորելու մասին դատարանի որոշումը
01 Ապրիլի 2019 - 16:59
3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին
30 Մարտի 2019 - 20:56
Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:
Դատավորը ձերբակալվել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու կասկածանքով
29 Մարտի 2019 - 18:06
Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին:
Արթիկի հիմնական դպրոցի տնօրենը որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը՝ յուրացնելով նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը (տեսանյութ)
29 Մարտի 2019 - 12:53
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն