Facebook   Twitter
 
Ավարտվել է անօրինական ներկրումների դիմաց ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը. 19 անձի մեղադրանք է առաջադրվել

Ավարտվել է անօրինական ներկրումների դիմաց ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը. 19 անձի մեղադրանք է առաջադրվել

26 Հոկտեմբերի 2018 - 15:10
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար կաշառք է ստացել մեկ տասնյակից ավել քաղաքացիներից, ովքեր դրա դիմաց հնարավորություն են ստացել ՀՀ տարածք ապօրինի ներկրել միրգ-բանջարեղեն, կենցաղային և այլ ապրանքներ:
Ըստ մեղադրանքների` Վ. Օ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի պաշտոնը, նույն բաժանմունքի ճառագայթային հսկողության օպերատոր Ա. Մ.-ի միջոցով մտերիմ հարաբերություններ է հաստատել Վրաստանից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչների հետ:

Վերջիններս կաշառքի դիմաց առանց մաքսազերծման Վրաստանից տարբեր տեսակի ապրանքներ ՀՀ ներկրելու հարցի շուրջ Ա. Մ.-ի միջոցով պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտոնատար անձ Վ. Օ.-ի հետ:

Վերը նշված քաղաքացիները Ա. Մ.-ի միջնորդությամբ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ին տվել են տարբեր չափերի ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց, առանց օրենքով սահմանված կարգով մաքսազերծում կատարելու, Բագրատաշեն մաքսակետով պարբերաբար ապօրինի կերպով տարբեր ապրանքներ են ներմուծել ՀՀ տարածք:

Կաշառք ստանալու համար (18 դրվագ) Վ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 313-րդ հոդվածի 1-ին մասով (18 դրվագ):

Կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու համար ևս 17 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել
18 Նոյեմբերի 2018 - 18:24
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով
18 Նոյեմբերի 2018 - 18:22
Հանրային խորհրդում ձևավորվել է նոր հանձնաժողով, որը զբաղվելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով։
Ձյան տեղումները դադարել են, հնարավոր է, որ օրվա ընթացքում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապահը բացվի նաև բեռնատարների համար. ՏԿՏՏ
18 Նոյեմբերի 2018 - 18:10
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Յանուկովիչը հիվանդանոցում է հայտնվել
18 Նոյեմբերի 2018 - 17:46
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք ամիս կգտնվի հիվանդանոցում եւ պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի, հայտնել է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոյին։
Նազենի Հովհաննիսյանի եւ Խորեն Լեւոնյանի ջերմ լուսանկարը
18 Նոյեմբերի 2018 - 17:38
Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են
18 Նոյեմբերի 2018 - 17:32
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:
Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
18 Նոյեմբերի 2018 - 17:12
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ
18 Նոյեմբերի 2018 - 17:11
«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային
18 Նոյեմբերի 2018 - 17:06
Սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեան, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14053
 
Լրահոս`