Facebook   Twitter
 
Հ. Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները, ըստ նախնական տվյալների, շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով (տեսանյութ)

Հ. Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները, ըստ նախնական տվյալների, շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով (տեսանյութ)

05 Նոյեմբերի 2018 - 16:27
Պետական Վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում:
Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ, յուրաքանչյուր մղման խողովակից (3-ից) 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ:

Հայտնաբերված խողովակաշարերով, նախնական հաշվարկով, ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էին Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիցներ:

«Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախցի Միշան ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողներին ցույց է տվել հայրենիքն ու հայկական խոհանոցը (տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 23:06
Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողների քվեարկությամբ նկարահանող խումբը հատուկ հաղորդում է պատրաստել «Ձայնը. երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից արցախցի Միշա Գրիգորյանի հետ:
Բաքվի խանութներից մեկում հնչած հայերեն երգն ադրբեջանցիների շրջանում սկանդալ է առաջացրել (Տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 16:38
Ադրբեջանցի լրագրող Քենուլ Այպարան համացանցում տեսանյութ է տարածել, որը նկարահանված է մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում: Խանութում հնչում է «Մի գնա» հայկական հիթի ռեմիքս տարբերակը:
Հնդկական օվկիանոսի խորքերում արտասովոր մեդուզա է նկատվել (Տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 14:24
Հնդկական օվկիանոսի խորքերում արտասովոր մեդուզա է նկատվել, որը, ըստ երևույթին, այդ տեսակի առաջին նկատված ներկայացուցիչն է, գրում է Mirror-ը:
Մադոննան ներկայացրել է վերջին տարիների առաջին տեսահոլովակը, որում հարսի զգեստով պարում է (տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 13:18
Երգչուհի Մադոննայի յութուբյան ալիքում հայտնվել է երգչուհու նոր, վերջին տարիների առաջին տեսահոլովակը: Medellín երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը կներառվի երգչուհու Madame X ալբոմում: Այն հնարավոր կլինի ձեռք բերել հունիսի 14-ից, գրում է esquire.ru-ն:
Կատուն հարձակվել է 6 շներից բաղկացած խմբի վրա և «վտարել» նրանց իր տարածքից (Տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 11:03
Թուրքիայում կատուն հարձակվել է 6 շներից բաղկացած խմբի վրա՝ պաշտպանելով սեփական տարածքը: Դեպքին անդրադարձել է բրիտանական Daily Mail պարբերականը:
Մակրոնը զանգահարել է` շնորհավորելու Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ, սակայն զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ (Տեսանյութ)
24 Ապրիլի 2019 - 23:13
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն այդ կապակցությամբ շնորհավորելու համար, սակայն խոսել է պրանկերների հետ:
Կիմ Չեն Ընի զարահագնացքը դեպի Ուսուրիսկ է ուղևրովել
24 Ապրիլի 2019 - 10:16
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահագնացքը Պրիմորսկի երկարամասի սահմանամերձ Հասան կայարանից դեպի Ուսուրիսկ է ուղոևրվել։
Tesla-ն ցուցադրել է, թե ինչպես է մեքենան երթևեկում նորացված ավտոպիլոտ համակարգով (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 23:23
Ամերիկյան Tesla ընկերությունը ցուցադրել է նորացված ավտոպիլոտ համակարգի աշխատանքը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է ընկերության յութուբյան պաշտոնական ալիքում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1060
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական