Facebook   Twitter
 
Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականությունը

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականությունը

07 Նոյեմբերի 2018 - 14:29
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուրլիկ Տիդեստրյոմին և դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է Ուրլիկ Տիդեստրյոմին Հայաստանում դեսպանի առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ոլորտում երկու երկրների համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կխորանա։

Դեսպանը շեշտել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո գերատեսչությունների հետ հանդիպումները սկսել է Բնապահպանության նախարարությունից՝ կարևորելով բնապահպանական հարցերի շուրջ փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել համամարդկային բնապահպանական հիմնախնդիրներին, մասնավորապես կլիմայի փոփոխության և մեկանգամյա օգտագործման պլաստիկի հարցերին, որոնց լուծմանն ուղղված միջազգային գործընթացներին ակտիվորեն ներգրավված է նաև Հայաստանը։

Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում վարվող քաղաքականությունը, նախաձեռնած բարեփոխումների հիմնական ուղղությունները և թիրախները։ Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է անտառների և կոշտ թափոնների կառավարման ոլորտներում Շվեդիայի հարուստ փորձը և կարևորել Հայաստանում դրա ներդնմանն ուղղված գործնական քայլերը։

Ուրլիկ Տիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
21 Հունվարի 2019 - 16:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Երևանում թափառող շները հարձակվել են երեխաների վրա. ավագանու անդամն ահազանգում է. armdaily.am
21 Հունվարի 2019 - 15:06
«Աջափնյակ վարչական շրջանի թիվ 49 մանկապարտեզի ծնողներից ահազանգ է եղել, որ կատաղած շներ կան տարածքում և արդեն մի քանի օր շարունակ ծնողները երեխաներին մանկապարտեզ տանելու ընթացքում հարձակման են ենթարկվում»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը և հավելեց.
«Հայանտառ»-ի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն. Ապօրինի հատվել է 5455 ծառ
21 Հունվարի 2019 - 13:33
2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի եւ «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։
Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ
21 Հունվարի 2019 - 11:04
ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ եւ փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետեւյալ նոր պահանջները․
Հուվարի 21-ի գիշերը կտեսնենք «Արյունոտ սուպերլուսինը»
20 Հունվարի 2019 - 23:57
Աստղային երկնքի սիրահարները պատրաստվում են տեսնել երեք աստղագիտական երեւույթների բավականին հազվադեպ համադրությունը, որը կոչվում է «Արյունոտ սուպերլուսին», հաղորդում է BBC-ն:
Ծառի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից․ «Բնապահպանի տուն»
20 Հունվարի 2019 - 21:58
«Բնապահպանի տուն» բնապահպանական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոմանք ծառերի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից։
Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը. Ոստիկանություն
19 Հունվարի 2019 - 16:06
Հունվարի 14-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ:

Հերթական փոքր ՀԷԿ-ը Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքու՞մ է կառուցվելու․ ՀԲՃ
18 Հունվարի 2019 - 16:53
ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 121
 
Լրահոս`