Facebook   Twitter
 
Թաթուլ գյուղի խարխլված ու խոնավ կիսակառույցներից մեկը դարձել է նոր ու հարմարավետ բնակարան

Թաթուլ գյուղի խարխլված ու խոնավ կիսակառույցներից մեկը դարձել է նոր ու հարմարավետ բնակարան

08 Նոյեմբերի 2018 - 15:52
Հարգելի գործընկերներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով շարունակում են նպաստել ոչ միայն սոցիալական կարևոր խնդիրներից մեկի լուծմանը, այլև՝ ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը:
Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների ընտանիքը տարիներ շարունակ մնացել է խարխլված ու խոնավ պատերով, առանց տանիքի կիսակառույցի մեջ: Ամբողջովին բորբոսնած պատերը կարող էին առողջական լուրջ խնդիրներ առաջացնել ընտանիքի համար: Կրած վնասը, տանտիրուհու խոսքերով, եղել է ֆինանսական. տարիներ շարունակ՝ վնասվել է զգեստապահարանների սառած պատերին կպած հագուստը:

Վոլոդյան՝ ընտանիքի հայրը, հիշում է, որ կնոջ և երեխաների հետ, ստիպված է եղել ապրել խոնավ ու ցուրտ մի կիսակառույցում, որտեղ բացակայել են բնակարանային տարրական պայմանները: Սոցիալական պայմանների պատճառով, տասը տարի շարունակ, կիսակառույց տունը մնացել էր անավարտ:

Շուրջ կես տարի առաջ, գործընկերների աջակցությամբ, Մկրտչյանների կիսակառույցում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տուֆով պատվել են պատերը, կառուցվել է տանիքը, սանհանգույցը, ներսում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ժամանակավոր տանիքով պանելային շինությունն այժմ հարմարավետ տուն է դարձել: Գործընկեր կառույցների թիմերը դարձյալ այցելել են Մկրտչյաններին, սակայն այս անգամ՝ բնակարանամուտին մասնակցելու նպատակով:

«Երկար տարիներ ապրել ենք պանելային շինությունում. պատերը բարակ ու խարխլված, իսկ տանիքը հին ու վնասված։ Տաք ու հովից՝ ամբողջ տան պատերը խոնավացել ու բորբոսնել էին։ Ծրագրում ընդգրկվելուց հետո, գիշեր-ցերեկ աշխատել եմ՝ մեկ օր շուտ աշխատանքներն ավարտին հասցնելու մղումով։ Հիմա արդեն ունենք ամուր տանիք, տաք ու հարմարավետ բնակարան, իսկ խոնավությունը, կաթացող տանիքն ու բարակ պատերը մնացին անցյալում։ Անչափ շնորհակալ եմ այս մեծ աջակցության համար»,- ասել է Վոլոդյան:

Համագործակցության շնորհիվ, գործընկեր կազմակերպությունների ջանքերով լուծվել է ավելի քան 160 ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շնորհիվ կառուցվում է ոչ միայն ամուր հիմք, ամուր տանիք, այլև՝ հուսալի ապագա։

«Անչափ կարևոր եմ համարում այս ծրագիրը. այն իր մեջ ունի ոչ միայն սոցիալական, այլև՝ առողջապահական բաղադրիչ: Այն կիսակառույցը, որտեղ տարիներ շարունակ ապրել է այս ընտանիքը, առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող էր դառնալ. բորբոսնած պատերը միայն պատերի արտաքին տեսքը չեն վնասում: Ուրախ եմ, որ հերթական ընտանիքին հաջողվեց հաղթահարել տարիների խնդիրը: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է նրանց տրամադրության դրական փոփոխությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը: Մարդը պատրաստ է վերելքի, երբ վաղվա հեռանկարն անորոշ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախալի է Մկրտչյանների հետ միասին կիսել այս երջանկությունը, և նրանց հայացքներում տեսնել հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողած է, քանի որ տարեցտարի կարողանում ենք էլի ավելի շատ ընտանիքների պարգևել այսպիսի երջանկություն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Սպանդարյան գյուղում. գյուղացիները կանխել են խոշոր կրակի տարածումը, հետո մարել այն
14 Նոյեմբերի 2018 - 10:19
Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
14 Նոյեմբերի 2018 - 10:13
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Օրվա խորհուրդը
14 Նոյեմբերի 2018 - 10:02
Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը
14 Նոյեմբերի 2018 - 09:59
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը:
Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին
14 Նոյեմբերի 2018 - 09:48
Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք:
«Ղեկը աջ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց (Ուղիղ)
14 Նոյեմբերի 2018 - 09:37
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, 9:30-ից Կառավարության շենքի մոտ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կազմակերպել են մեծ բողոքի ակցիա:
Նոյեմբերի 14-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
14 Նոյեմբերի 2018 - 09:30
Խոյեր
Րաֆֆի Հովհաննիսյանի մաղթանքը
14 Նոյեմբերի 2018 - 09:25
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14017
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն