Facebook   Twitter
 
Հայաստանի գազափոխադրման համակարգը նախկինի պես թարմացման կարիք ունի. «Գազպրոմ Արմենիա»

Հայաստանի գազափոխադրման համակարգը նախկինի պես թարմացման կարիք ունի. «Գազպրոմ Արմենիա»

08 Նոյեմբերի 2018 - 17:11
Հայաստանի գազի հիմնական մատակարարումները իրականացվում են Ռուսաստանից, եւ տեխնիկական խնդիրները, որոնք կան Վրաստանի գազատար համակարգում, բացասական ազդեցություն են գործում Հայաստանի գազի մատակարարների հուսալիության վրա։
Այս մասին ԱԺ–ում նոյեմբերի 8-ին Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակներով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Նա նշել է, որ արդեն ավարտվել է 15 կիլոմետր երկարությամբ հատվածի շինարարությունը։

«Մենք այդ շինարարությունը շատ կարճ ժամանակահատվածում ենք իրականացրել, որ հնարավոր լինի կայուն կերպով Վրաստանից գազ ստանալ»,–պարզաբանեց Թադեւոսյանը։

Միաժամանակ, նա շեշտեց, որ գազատարը շահագործվում է արդեն ավելի 30 տարի, իսկ 200 կիլոմետրը՝ ավելի քան 50 տարի եւ մի շարք պատճառներով դրանք բավարար չեն տեխնիկական կանոնակարգով ներկայացված նորմերի պահպանման համար։

Նրա խոսքով՝ գազատարի մեծ մասը շահագործվում է տասնյակ տարիների ընթացքում, եւ այդ պատճառով ներդրումները հիմնականում ուղղվում էին գործող համակարգին աջակցություն ցույց տալուն, անխափան գազամատակարարումը ապահովելուն, ինչպես նաեւ մաշված ակտիվները նորերով փոխարինելուն։

Թադեւոսյանը հայտնել է նաեւ, որ 2002-2017 թվականներին այս կարիքների համար ներդրվել է շուրջ 350 միլիոն դոլար է ներդրվել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գրիգորյան
14 Նոյեմբերի 2018 - 11:48
ՀՀ գյուղատնտեսությունը պետք է դարձնել գիտելիքահենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին
14 Նոյեմբերի 2018 - 11:14
Հ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
Հսկայական վարդագույն ադամանդն աճուրդում վաճառվել է 50 միլիոն դոլարով
14 Նոյեմբերի 2018 - 08:43
Երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ին, ժնևյան Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել «Pink Legacy» («Վարդագույն ժառանգություն») հազվագյուտ խոշոր ու հարուստ գույն ունեցող վարդագույն ադամանդը, որը վաճառվել է ռեկորդային գնով՝ 50.3 միլիոն շվեյցարական ֆրանկով (50 միլիոն դոլար), հաղորդում է CNN-ը:
2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում. ԿԲ
13 Նոյեմբերի 2018 - 18:03
2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
13 Նոյեմբերի 2018 - 16:57
ԱԺ հայտարարությունների ժամին Միքայել Մելքումյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման թեմային և հուրախություն բոլորի՝ տեղեկացրեց.
Իրանը Հայաստանին մոտ 10 դոլարով ավելի թանկ գազ է առաջարկում, քան Ռուսաստանը. նախարարի պաշտոնակատար
13 Նոյեմբերի 2018 - 16:11
Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Փոխվել է վարկավորման կառուցվածքը. ավելի շատ վարկեր սկսել են ուղղվել արդյունաբերություն, հիփոթեքային շուկա. ԿԲ նախագահ
13 Նոյեմբերի 2018 - 15:45
Բանկային շուկայում մրցակցությունը մեծ է եւ այսօր կան գործարարներ շուկայում, որ նախկինում են վարկեր վերցրել, որոնց պայմաններն անհամեմատելի են գործող պայմանների հետ:
«Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին. Փաշինյան
13 Նոյեմբերի 2018 - 14:58
Մենք խնդիր ունենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային երեսպատման որակի հետ կապված. մենք վստահելի գիտենք, որ այն ճանապարհը, որ կառուցվել է, չի համապատասխանում որակական չափանիշներին, հատկապես ցեմենտի եւ բետոնի որակի առումով:
Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը
13 Նոյեմբերի 2018 - 14:32
Նոյեմբերի 13-ին ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 735
 
Լրահոս`