Facebook   Twitter
 
ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանին՝ ստեղծել համապարփակ գյուղատնտեսական տեղեկատվական համակարգ

ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանին՝ ստեղծել համապարփակ գյուղատնտեսական տեղեկատվական համակարգ

08 Նոյեմբերի 2018 - 18:10
Աշխատաժողովի մասնակիցները տեղեկացան գյուղատնտեսական ինտեգրված հետազոտությունների ծրագրի նոր և ծախսարդյունավետ մոտեցման մասին
Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որը տեխնիկական օժանդակություն է տրամադրում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և ՀՀ վիճակագրական կոմիտեին, այսօր կլոր սեղանի շուրջ էր համախմբել գյուղատնտեսական վիճակագրական տվյալների հիմնական օգտագործողներին՝ վիճակագրագետներ, գործընկերներ, կառավարության, ագրարային համալսարանի ներկայացուցիչներ և այլ շահառուներ, քննարկելու Հայաստանի Հանրապետությունում առկա գյուղատնտեսական վիճակագրական համակարգի ներկայիս վիճակը, արդյունավետ գյուղատնտեսական տեղեկատվական համակարգ ունենալու պահանջները, տվյալների հիմնական օգտագործողների առաջնահերթություն հանդիսացող կարիքները, ինչպես նաև վեր հանելու տվյալների բացերը և ներկայացնելու գյուղատնտեսական ինտեգրված հետազոտությունների ծրագրի նոր և ծախսարդյունավետ համակարգը: Քննարկումների արդյունքում որոշվեցին կարիքների առաջնահերթությունները, որոնք հաշվի կառնվեն գյուղատնտեսության ներկա վիճակագրության բարելավման և ընտրանքային հետազոտությունների նոր ծրագրի մշակման ժամանակ:

Վերջինս մոդուլային հետազոտական ծրագիր է, որի կիրառմամբ հնարավորություն է տրվում ավելի արագ և ճշգրիտ գյուղատնտեսական տվյալներ հավաքագրել:

Այսօրվա աշխատաժողովը հնարավորություն կտա բացահայտել Հայաստանում գյուղատնտեսական տեղեկատվության տվյալների կարիքները և տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ՝ երկրում գյուղատնտեսական ընտրանքային հետազոտությունների նոր համակարգ մշակելու համար¦, նշեց ՊԳԿ գյուղատնտեսության գծով վիճակագրագետ Մայքլ Սթայները: §Գյուղատնտեսության առաջին համատարած հաշվառման ավարտից ի վեր, առաջին անգամ փորձ է արվում մշակել գյուղատնտեսական տվյալների հավաքագրման նոր համապարփակ համակարգ՝ հիմնվելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային մեթոդաբանության վրա¦, հավելեց պարոն Սթայները:

Աշխատաժողովին կհաջորդի հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ ուսուցումը, որը կազմակերպվել է վիճակագրական կոմիտեի աշխատակիցների համար, ներառյալ ներկայացուցիչներ բոլոր մարզային գործակալություններից: Ուսուցման ընթացքում ծրագրի միջազգային փորձագետ Վասիլե Պետրեն մասնակիցներին կներկայացնի ընտրանքի նոր ռազմավարությունը: Վերջինս վիճակագրական կոմիտեին տրամադրում է տեխնիկական աջակցություն ընտրանքի ռազմավարության մշակման հարցում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 (Տեսանյութ)
22 Ապրիլի 2019 - 20:58
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհը. Սյունիքում եւ Գեղարքունիքում ձյուն է տեղում
22 Ապրիլի 2019 - 09:52
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
21 Ապրիլի 2019 - 16:37
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
21 Ապրիլի 2019 - 12:29
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակվել է. բաց է միայն մարդատար մեքենաների համար
20 Ապրիլի 2019 - 19:09
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,
Սյունիքի մարզում, Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ քաղաքում ձյուն է տեղում
20 Ապրիլի 2019 - 17:44
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ հատվածները դժվարանցանելի են
20 Ապրիլի 2019 - 09:25
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանում գյուղական անասնաբույժների աշխատավարձը ծիծաղելի է. տեսչության պետ
19 Ապրիլի 2019 - 16:25
Հայաստանում անհրաժեշտ է պետական մոտեցում ցուցաբերել անասնաբույժի մասնագիտությանը։ Այս մասին ասել է սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը մամուլի ասուլիսում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 830
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական