Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին (Լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին (Լուսանկարներ)

08 Նոյեմբերի 2018 - 20:07
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ. համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են եղել` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է ստեղծում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը. Բաբլոյան
14 Նոյեմբերի 2018 - 10:22
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արտակարգ դեպք Սպանդարյան գյուղում. գյուղացիները կանխել են խոշոր կրակի տարածումը, հետո մարել այն
14 Նոյեմբերի 2018 - 10:19
Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
14 Նոյեմբերի 2018 - 10:13
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ընթանում են լուծարված խորհրդարանի հերթական նիստերը. Օրակարգում 2019-ի բյուջեի նախագիծն է (ուղիղ)
14 Նոյեմբերի 2018 - 10:05
Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 14–ին, շարունակվում են հերթական նիստերը։
Օրվա խորհուրդը
14 Նոյեմբերի 2018 - 10:02
Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը
14 Նոյեմբերի 2018 - 09:59
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը:
Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին
14 Նոյեմբերի 2018 - 09:48
Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք:
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17712
 
Լրահոս`
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն