Facebook   Twitter
 
Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. Վալերիյ Օսիպյան (Տեսանյութ)

Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. Վալերիյ Օսիպյան (Տեսանյութ)

08 Նոյեմբերի 2018 - 20:25
Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը ծառայողական պարապմունք անցկացրին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։
Ինչպես HayNews.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանցքային թեմաներն էին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ընտանիքում բռնության կանխարգելումն ու անչափահասների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկված անձանց վերաբերյալ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների օրենքով սահմանված կարգով հավաքագրումն ու պահպանումը։

Ոստիկանության պետը մանրամասն վեր հանեց և վերլուծեց այդ ուղղություններով տարածքային ստորաբաժանումներում առկա խնդիրները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով՝ դրանց օպերատիվ և ճշգրիտ լուծման համար։ Ծառայողական պարապմունքի ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց տեղեկատվության էլեկտրոնային համակարգից օգտվելու, տեղեկություններ գրանցելու կանոններին։

Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով ծրագրավորման արդի տեխնոլոգիաներով կազմված համակարգի հնարավորություններին, ընդգծեց դրա կարևորությունը հանցագործությունների կանխարգելման, թարմ հետքերով բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման առումներով։ Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց տեղերում հետևողականորեն զբաղվել տեղեկատվական համակարգի թարմացմամբ ու արդիականացմամբ, ինչը նոր խթան է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության բարձրացման առումով։

Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց տեղերում ակտիվացնել պայքարը հետախուզվող անձանց, ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հայտնաբերման ուղղությամբ՝ պահանջելով, որ մոտ օրերս արդյունքները տեսանելի լինեն։

Ոստիկանության պետն անդրադարձավ նաև կատարողական կարգապահության բարձրացմանը՝ ընդգծելով այդ գործում բաժինների պետերի կարևորագույն դերը։ Հրահանգեց մշտապես կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հանցավորության դեմ պայքարել բացառապես մասնագիտական գիտելիքների և համարձակության ճիշտ համադրմամբ։

«Համարձակությունն ու գիտելիքը պետք է դառնան արդյունավետ ծառայության գրավականները։ Մեր դժվարին գործում միայն համարձակ կամ միայն խելացի լինելը բավական չէ արդյունքի հասնելու համար․ մենք պետք է լինենք և՛ համարձակ, և՛ խելացի։ Այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված անկաշկանդ գործելու. ով վախեցավ այդպիսին լինել` մեր շարքերում տեղ չունի»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ
22 Մարտի 2019 - 00:01
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
21 Մարտի 2019 - 23:55
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը. մամուլի քարտուղար
21 Մարտի 2019 - 23:48
Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը:
Պարապլանով թռչող տղամարդը օդում բախվելիս է եղել վայրի թռչունին
21 Մարտի 2019 - 23:40
Պարապլաներիստ Ալեքս Քոլբեքը թռիչքի ընթացքում գթեթե բախվել է թռչնին։ Այդ մասին տեղեկացնում է UPI գործակալությունը։ Դեպքի տեսանյութով տղամարդը կիսվել է համացանցում։
Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով
21 Մարտի 2019 - 23:38
21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սկանդալային կերպարում։
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են «բաց հասանելիությամբ»
21 Մարտի 2019 - 23:36
Սոցցանցի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են բաց հասանելիությամբ՝ առանց կոդավորման:
Համբերությունը հատեց․ Մարատ Բաշարովի կինը բաժանվել է եւ վերցրել երեխային
21 Մարտի 2019 - 23:31
Մարատ Բաշարովն ու նրա կինը՝ Ելիզավետա Շեւիրկովան, բուռն եւ հրապարակային պարզաբանումներից հետո վերջապես հանգեցին իրենց հարաբերությունների տրամաբանական ավարտին։
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է
21 Մարտի 2019 - 23:23
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով
21 Մարտի 2019 - 23:19
Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15927
 
Լրահոս`