Facebook   Twitter
 
ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ. Արմեն Գրիգորյան

08 Նոյեմբերի 2018 - 22:44
2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Ինչպես Facebook-ի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվել նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրությանը ներկայացվելիք փաստաթղթերին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր լրանում է ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը
14 Նոյեմբերի 2018 - 10:50
Այսօր ժամը 18-ին լրանում է կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:
Պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար դիմողների թիվը հասել է 2000–ի
14 Նոյեմբերի 2018 - 10:47
Նոյեմբերի 14–ի դրությամբ մոտ 2000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։
ՀՀ չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է. ԱՆ
14 Նոյեմբերի 2018 - 10:46
Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին:
Ավազակային հարձակում Երևանում
14 Նոյեմբերի 2018 - 10:43
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին
14 Նոյեմբերի 2018 - 10:42
Երեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ, բախվել են 23-ամյա Ցոլակ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի եւ 21-ամյա Տարոն Դ.-ի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։
Հայաստանի թանգարանները ակտիվ համագործակցում են մի շարք արտասահմանյան երկրների թանգարանների հետ, բազմաթիվ ծրագրեր իրականացնում Թանգարանների միջազգային կոմիտեի (ԻԿՕՄ) նախաձեռնությամբ (Լուսանկարներ)
14 Նոյեմբերի 2018 - 10:35
2008 թվականից մի խումբ թանգարանային աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնադրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանյան ազգային կոմիտեն:
Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր
14 Նոյեմբերի 2018 - 10:33
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում, նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ:
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը. Բաբլոյան
14 Նոյեմբերի 2018 - 10:22
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արտակարգ դեպք Սպանդարյան գյուղում. գյուղացիները կանխել են խոշոր կրակի տարածումը, հետո մարել այն
14 Նոյեմբերի 2018 - 10:19
Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15643
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն